Tuesday, December 29, 2009

Շնորհավոր բոլորիդ նոր տարին

Շնորհակալություն, որ նայում եք իմ բլոգը:

Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, բոլորիդ ցանկանում եմ ամեն ինչ և ուրախ... չտօ բի վի բիլի սչաստլիվի !!!


Monday, December 21, 2009

Алмаз

Пап, а ты знаешь, есть такая возможность расколоть алмаз ?!!!!!!

!

Monday, November 30, 2009

Հանելուկ

Այն ի՞նչն է, այն ի՞նչը, որ չունի գլուխ, ձեռքեր, փոր, ոտքեր չունի, բայց կարողանում է ամեն ինչ անել!!!!!!



Պատասխան` էլեմենտ :)


Monday, November 16, 2009

Պատրաստվում ենք հանդեսի


Էսօր քոլեջի օրն էր:
Քոլեջում արդեն պատրաստվում ենք հանդեսի: Դավիթին տվել են ռնգեղջյուրի դերը: Առաջինը ռնգեղջյուրն է սկսում: Ես վագրն եմ լինելու, գալու եմ, ոտանավորներս եմ ասելու, հետո նոր ռնգեղջյուրը նորից գալիսա, ինձ տալիսա գլոբուսը, ես ասում եմ "շնորհակալություն" և արդեն ինքը ... բան է անում... Հետո ռնգեղջյուրը բարի փերիին է կանչում:
Հետո երգեր ենք երգելու. առաջինը "Զանգակներ"-ն է լինելու, հետո "Տոնածառ"-ը :)

Tuesday, November 10, 2009

Մանեի հանդեսը

Ես էսօր առավոտյան գնացի հանդեսի` Մանեի հանդեսին: Տատիկի հետ գնացինք տիկնիկ առանք, տարանք, ճանապարհին կանգնեցինք, սպասեցինք, մաման եկավ, զանգեց պապային և հետո գնացինք Մանեի մոտ: Գոգոն, մաման և բոլորը նստեցին, հարմար չէր ինձ, ես գնացի առաջ, առաջում նայեցի, էնքան լավ էի տեսնում և լավ էր նայում, էնքան լավ էր Մանեն արտասանում, ես էլ եմ կարողանում հիմա էտ ոտանավորը ասեմ.

"Կռունկները կռկռան
թևին տվին ու թռան,
դեպի հարավ ձգվեցին,
կռկռացին, երգեցին"



Հետո վերջացավ, Մանեի ու Նարեի հետ գնացինք տուն:


Տանը Նարեի հետ խաղացինք, հետո Մանեն պիտի քներ, ես հավաքում էի` ընդամենը ես: Հետո Մանեին ասեցի "հանվիր", ինքը չհանվեց, ես էնքան ասեցի "հանվիր" և ես հանեցի ռետուզը, նույնիսկ տաբատը, վերևի շորը, հետո նոր պարկեցինք: Ես Մանեի համար կարդացի երգով ռուսերեն պապիկի, տատիկի, մուկիկի և հավիկի և իսկական ֆոկուս ուժեղ ձու, որը չէր կարողանում կոտրվել: Հետո էլի էնքան հեքիաթ պատմեցի և երգեցի, Մանեն չքնեց, հագնվեց:

Ես մի քիչ մնացի տանը, հետո մուլտիկ էի նայում, անջատեցինք և Գոգոյի ու Մանեի հետ գնացինք capoeira-յի: Երբ պարապում էինք, ինչ որ բան էինք սովորում, ես անում էի: Հետո, որ կռվելու մասն էր լինում, սկզբում իմ ընկերն էր լինում, հետու մյուսը ու իմ հերթն էր լինում: Ես գնացի մոտիկ, քայլեցի կողք-կողք, քայլեցի առաջ, զգու~յշ, դանդա~ղ խփեցի ոտքով, կպա ոտքով իրա ձեռքին, հետո նոր ինքը ինձ խփեց, ոտքիս հետևը էնքան ցավա~ց...

Հետո գնացինք տուն, էնքան բաներ էի անում, խաղացնում էի Մանեին: Երեկոյան մաման եկավ տուն...

Իսկ երբ Նարեն էր եկել, ես իրան ասեցի փազլ խաղանք, ինքը չուզեց, ինքը մեզ համար բաներ էր բերել, մենք խաղացինք, հետո ես իրան բաներ ցույց տվեցի, էնքան լավ բաներ արեցի~նք...

Սկազկի կանեց :)

Saturday, November 7, 2009

Exotarium

Էսօր էլի գնացել էինք կենդանիների ցուցահանդես: Էնտեղ էնքա~ն կոկորդիլոսներ կային... մեկը վերևից ընկավ ջրի մեջ, հետո գլուխը բարձրացրեց... Հետո գնացի սկյուռիկներին տեսա, թութակների~ն... տակ նե պոսլուշնիյ բիլ էտըտ թութակ... երբ որ իրանց պապան նկարում էր, ես արագ փախնում էի մամայի մոտ, որ չբռնեն ինձ, հետո արագ-արագ անցնում էի էլի պապայի մոտ :)


Հետո վերջում գնացինք մի հատ Հնդկաստանի օձի հետ նկարվեցինք` մոխրագույն էր, մի քիչ էլ սև էր... Ես շա~տ վաղուց էի ուզում նկարվել իր հետ:
Նենց ծա~նր էր! Վտանգավոր էր բայց! Սկզբից օձը գլուխը բարձրացրեց, լեզուն հանե~ց ու պտտվեց հենց պապայի մոտ, բայց չկծեց!

Հետո էլի կենդանիներին նայեցինք ու եկանք տուն...






Ես կենդանիներ շատ եմ սիրում :)

Tuesday, November 3, 2009

Capoeira

Ես էսօր նորից գնացի capoeira-յի (չէր գնում վաղուց) և նենց մի հատ բան սովորացրեցին... վերկանում էի պտտվելով, բարձրանում էի այ սենց պտտվելով, սե~նց արեցի պտու~յտ, ոտքը առաջ! Եվ ինձ դուր եկավ! Երկու հոգի էինք էսօր` ես և իմ ընկերը... և դասատուն: Ինձ ցույց տվեց ոնց կարելիա մոստ իջած ոտքը բարձրացնել...
Կառատեն չի կարող անի նենց բան, ոնց capoeira-ն: Եվ capoeira-ն երաժշտությունովա:

Հետո գնացի էնտեղից խաղասենյակ: Ինչ-որ մեկի հետ խաղացի և ընկեր դարձանք, բայց անունը չեմ հիշում: Ես կամուրդ էի (կամուրջ) սարքում, փիղ, ուրիշ բան, ինքը ինձ օգնեց: Ինքը կուբիկներով բասեյն էր սարքել... Լավ էր :)


Չիպոլինո

Երեկ մամայիս հետ, Մանեի հետ գնացել էի Չիպոլինոյի բալետին: Էնտեղ ինձ շատ դուր եկավ, որ չար լիմոնները ուզում էին բոլորին բռնեն, իսկ Չիպոլինոն չէր թողնում: Հետո նորից չար լիմոններն եկան, ուզում էին էլի բռնեին, Չիպոլինոն էլի չթողեց, բայց հետո իրա ընկերներին բռնեցին, տարան բանտ գցեցին: Չիպոլինոն դմբո բաներ էր անում :D վազեց, լիմոնների տակով անցավ, հետո, որ ասում են "дикие лошадки", տենց լիմոնների վրա տգդին-տգդին արեց :D Լիմոնները հետո քայլում էին Պոմիդորի հետ, Չիպոլինոյին չէին տեսնում :D
Հետո Չիպոլինոն բոլոր ընկերներին փրկեց, բայց իրան բռնեցին տարան բանտ: Իր ընկերները հավաքվեցին, թնդանոթը բոոոոոո~մփ... հենց պոմիդորի ու լիմոնի վրա... ձայն եղավ ուժեղ ու պոմիդորը դարձավ իսկական պոմիդոր, լիմոնը` իսկական լիմոն: Չիպոլինոյին ազատեցին!
Նե~նց լավն էր բալետը !!! Լավ էին շատ պարում: Ծաղիկներ էին գալի~ս, բզեզներ էին գալի~ս, թիթեռնե~ր... :))) Լավ էր շատ!


Friday, October 23, 2009

Մուլտիկնիկը կրկեսում

Ես հիմա շատ հոգնած եմ:

Առավոտյան գնացել եմ լողի, շատ լողացել եմ, հետո գնացել եմ քոլեջ, հետո մի քիչ հանգստացել եմ, հետո գնացել եմ կրկես` Մուլտիկնիկի: Էնտեղ մեզ նվեր չտվեցին, որովհետև չհերիքեցին խաղալիքները, մեզ չտվեցին, որովհետև մերը 1-ն էր, 2-ն էր և 8-ն էր (կարգի և տեղի համարներով վիճակահանություն էր): Բայց ոչինչ, մենք հետո պամպոններ վերցրեցինք, որ շարժում ենք ու մեջը լույս է վառվում :)

Կրկեսում շատ հետաքրքիր էր: Կարմիր գլխարկն էկավ ու գայլն էկավ: Երգում էին: Գայլը փորձում էր բռնել, ուտել, բայց կարմիր գլխարկն էնքան արագ էր շարժվում, որ չկարողացավ գայլն իրեն բռնել:

Հետո մի փոքրիկ աղջիկ եկավ: Սկզբից նստեց, հետո պարանից բռնեց, պտտվեց և թելով` հատուկ թելով, ձեռքով բռնեց, պտտվեց և բարձրացա~վ վերև, բարձրացավ ամբո~ղջ կրկեսի վերևով և նե~նց լավ էր էտ, շա~տ վերև էր, բա~րձր, շա'տ գեղեցիկ էր!

Արևիկներն էլ էին եկել: Երգեցին:

Շատ կենդանիներ կային` ջայլամ, լամա... լաման ձեռքերը բարձրացրեց, պարեց աղջկա հետ... Ձի կար, կարող էր կրակի մեջով թռնել!

Ինձ ամենաշատը դուր եկավ աղջիկը, որ վերև թռավ և պամպոնները:

Շատ ուրիշ հետաքրքիր բաներ էլ կային, բայց ես հիմա շատ հոգնած եմ և ուզում եմ քնել: Երազումս ուզում եմ կենդանիներ տեսնել` ջայլամ, ձի... Իրենց կկերակրեմ, կրկես կտանեմ:
Դե ... բարի գիշեր!

Քաղաքականություն

- Լևո'ն, քաղաքականությունն ի՞նչ է:

- Հմմմ... չգիտեմ... էտը սլուխի... չգիտեմ... այքեմեյլա է ... որովհետև դա էլ չգիտեմ ինչ է :)

.

Monday, October 12, 2009

Ոլոռ

Գիտե՞ք ոնց են ասում "горох" ? Ոլոռ! Ասեց ընկեր... մեր դասատուն!

Մի օր գնացել էր խանութ, ասել էր ոլորտ (ոլոռ) տային: Սխալվեցին, չիմացան և իրան տվեցին լոբի :D Հետո ասեց "չեմ ուզում լոբի" ու նոր ասեց "գառոխ" և ամաչեց աշխատողը, որ էտ բառը չգիտեր :)

Մեղրու մրգերն ու փիսիկը

Գնացել էինք Մեղրի! Ամբողջ ճանապարհին ես ու Մանեն անընդհատ հարցնում էինք "Երբ ե՞նք կամուրջի վրա բարձրանալու", հետո անընդհատ հարցնում էինք "Ինչքան մնա՞ց, ինչքան մնա՞ց, ինչքան մնա՞ց" :) Հետո վերջը հասանք Ջերմուկ, հետո գնացինք մյուս օրը Մեղրի:

Մեղրիում այգիներ կային, շա~տ ծառեր կային ... նուռի, սերկևիլի, բիբարի, կառալյոկի ... գեղեցիկ էին! Բայց բիբար մենք չպոկեցինք: Քաղեցինք նուռը, կառալյոկը, լցրեցինք զամբյուղի մեջ, մաման զամբյուղը տեսավ ուրախացավ, հետո դրանք դրեցինք տուփերի մեջ: Կառալյոկը ոնց է՞ր հայերեն ... արքայախնձո՞ր ... չէ, դա անանասն էր չէ՞... բա ո՞նց են դրան ասում հայերեն... լավ...

Մեղրիում մի փիսիկ տեսանք: Ես նրան գցեցի հաց, երշիկ, ձուկ, փիսիկը կերավ... Գիշերը քնեցինք վերկացանք, կառալյոկ հավաքեցինք ուրիշի հետ, հետո նուռ էլ հավաքեցինք, հետո փիսիկը եկավ և գնաց սեղանի տակ պառկեց: Ուզեցի իր հետ խաղամ, կա~մաց ոտքով ձեռք տամ զգույշ և ... սկսե'ց! Արագ ոտքիս կպավ, կծեց և ցավաց: Հետո Մանեի հետ ուզեցինք իմ խելոք փիսիկին գտնենք, բայց չգտանք... :(



Sunday, October 11, 2009

Իմ քոլեջը



(Video by Levon)



(Video by Levon)



Sunday, October 4, 2009

ՀԱՅ ՖԵՍՏ

Պրիվետ, ես Լևոնն եմ, հիշում ե՞ք ինձ:
Հա...
Ուրեմն ես էսօր մամայիս հետ գնացել էի հանդես (Հայ Ֆեստ)... էն որ պատի վրա մուլտիկ են ցույց տալիս և կինո են ցույց տալիս ("Մոսկվա" կինոթատրոն), այ դրա դուրսը ես լսեցի "հաչա-հուչա-պաչա-հուչա"` ինչ-որ մարդիկ թատրոն էին անում (Անա Մոնրո թատրոն (Սլովենիա) - "Ոսկյա ավանակը"): Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մեծ մարդ էին սարքել րյուկզակներից: Րյուկզակների վրա բաներ էին... գրպաններ էին... ու, որ իրար կպցրեցին, դառավ մեծ մարդ :) Այ դա ինձ դուր եկավ !

Թատրոնից հետո փուչիկներն էին (Շոն Ռունի (ՄԹ, Կանադա) - "Փուչիկաստան"): Ինձ շունիկ նվիրեց փուչիկներ սարքող դյադյան, որը խոսում էր չհայերեն... ու ռուսերեն չէր` ընդամենը անգլերեն էր, իսկ ես կարող եմ հասկանամ հայերեն ու ռուսերեն: Դյադյան փուչիկներից սարքում էր օրինակ մարդ, մոտոցիկլետ, մի հատ կոկորդիլոս, մի հատ ժիռաֆ, մի հատ օձ... փուչիկով առյուծի ձայն էր հանում, հետո մեղվի ձայն էր հանում ...

Հետո ժամանակ ունեինք և մենք ադի-բուդի առանք և ես բադիկներին` ուտկաներին, տվեցի և ես կերա և ուրիշ բալիկներին տվեցի, որ բադիկներին կերակրեն: Բադիկները ինձ ոչ մի ադի-բուդի չէին թողել, էնքան էին ինձ շատ ասում, որ իրանց տայի :D

Հետո մեզնից շատ մեծ մարդկանց տեսանք, բառաբաններ էին խփում պալըչկաներով (Տրիկստեր Թատրոն (Շվեցարիա) - "Ռապսոդիա պեր գիգանտի"):


(Video by Levon)

Երկար ոտքերով մարդիկ պարում էին, երգում էին, իրար պարացնում էին, դմբո բաներ էին անում: Մի տղան իրեն երկար մազեր էր դրել ու աղջիկը քանդում էր մազերը :D Աղջիկը իրան առաջ էր գցում, տղան իրան հետ էր գցում, հետո փայտերով դրոշակները արեցին: Դրոշակը աղջկա համար դարձրեցին թագ, հետո դմբո շորեր դարձրեցին և ինչ-որ դմբո բաներ էին ցույց տալիս:

Ես Flip-ով շատ նկարել եմ:

Շատ լավ օր էր :)

Wednesday, September 30, 2009

Էլի ձեռքի աշխատանքներ


Առավոտյան ինքնաթիռներով եմ զբաղվել: Պապիկի հետ ինքնաթիռ էինք սարքել, մատիտով ռեզինից վերև էի քաշում, ինքը թռնում էր շատ հեռու, թռնում էր առաջ: Մի հատը պատալոկին թռավ, մի հատը` ամենավերևը` պահարանի վրա թռավ: Հետո մե~ծ թղթից ինքնաթիռ սարքեցինք, վրան էլ թիթեռները կպցրեցինք, որ մաման Մանեի ծնունդի համար էր շատ սարքել:

Հետո մամայի հետ անձեռոցիկներով ենք զբաղվել: Ջրի մեջ ջրաներկով ներկեր էինք սարքել, հետո անձեռոցիկները օգտագործեցինք: Անձեռոցիկը պետքա ծալել, հետո նոր մտցնել գույների մեջ ու հետո բացել: Բացում ենք ու կախում ենք և հետո նոր, երբ որ չորանում է, բացում ենք ու տեսնում ենք ինչ սիրունա: Շատ սիրուն բան է ստացվում:

Հիմա էլ մամայի ու Մանեի հետ մակառոններով բան ենք սարքում: Առաջինը ակերը պետք է ներկել ջրաներկով, հետո պետք է մեքենան նկարենք, հետո` ակերը կպցնենք, հետո ծաղիկները անենք: Տենց... :)


(Լևոնի աշխատանքը)


(Մանեի աշխատանքը)




Ձեռքի աշխատանք տերևներով և ափսեներով

29.09.2009

Sunday, September 27, 2009

Մանեի պատասխանները

(հարցնում է մայրիկը, պատասխանում է Մանեն)

Ինչի՞ համար են.

աչքերը - որ նայեն
քիթիկը - որ մաքրեն
բերանը - որ ուտեն
ատամները - որ մաքրեն
գլուխը - որ պտտացնեն
մազերը - որ թափեն
եղունգները - որ ցավացնեն բալիկներին
ականջները - որ լսեն
ձեռքերը - որ բարևեն
ոտքերը - որ քայլեն
ճակատը - որ պաչիկ անեն
դունչիկը - որ պաչիկ անեն
թարթիչները - չգիտեմ ինչի համար են...
Լևոնը - որ խաղանք :)

Այսօր Նարեի ու Նունեի հետ




:)

Wednesday, September 23, 2009

Փիղիկ

Երեկ Մանեի ծնունդն էր: Ես ու մաման գնացինք Մանեի մոտ մանկապարտեզ: Մանեն լացեց ու իրան տուն բերեցինք: Տանը Մանեն տեսավ լիքը թղթից թիթեռներ ու ուրախացավ, իսկ հետո պապան փիղիկ բերեց: Փիղիկը խաղալիք է, որը քամիով թիթեռներ է տալիս և մենք բռնում ենք: Հիմա գնում ենք էլի փիղիկով մամայի հետ խաղանք...


Ձեռքի աշխատանքներ

Սրանք ես ու Մանեն սարքել ենք թղթի ափսեներից:

Chutik by Levon


Navak by Levon


Chutik by Mane


Navak by Mane


Sunday, September 20, 2009

Ինքնաթիռներ, դինոզավրեր...

Ինքնաթիռը շատ լավ է կարող թռչի: Եթե ինքնաթիռի մեջ մեծ տապչկա (тапочка) լիներ, կիջներ ու կընգներ...
Ինքնաթիռ կարելի է սարքել ափսեից, կաշվից, մատիտից, թղթից, գունավոր թղթից...: Պետք է նենց անել, որ վերև թռնի, պետք է վերև գցել...
Ես, որ ինքնաթիռ նստեի, կգնայի Աֆրիկա, որովհետև էնտեղ վագր կա, ես ել կենդանիներ շատ եմ սիրում... արջ, փիսիկ, շունիկ և օձ... և սկյուռիկ... և բու և աղվես և գայլ... և դինոզավր: Դինոզավրը կրակի պես է: Դինոզավրեր հիմա չկան: Շա~տ ուշ (շուտ) են եղել, երբ շա~տ մեծ մարդիկ են եղել, շա~տ մեծ ծառեր են եղել: Առաջինը Հայաստանում են եղել, հետո նոր տեղավորվել են բանում... դեղին պլանետայում...
Տենց...



Tuesday, September 8, 2009

Flip...

Ես սիրում եմ ֆլիպով նկարել... oրինակ Սևանում, Դիլիջանում, հանդեսին (համերգին), հետո, որ գնանք կենդանիների ցուցահանդես էլի, օձ եմ նկարելու...

Սա ես եմ հանդեսին (համերգին) նկարել.



by Levon

Ինձ շատա դուր գալիս սա...
"Գնացինք տեսանք գա~յլը կերավ ա~յծը , գնացինք տեսանք ով է կերել ... բանը էլի... այծը չէ... վո~լկը... հետո եկան, տեսան արջն է կերել, հետո տեսան թուրն է կերել ա~րջը, նանանա~~~... գա~յլն ու արջը, ա~րջը թուրը, թու~րը օձը..." հետո չեմ հիշում:



Էլի լողի մասին

Բարև ձեզ,

Ես Լևոնն եմ, հիշու՞մ եք ինձ:

Ես էլի գնում եմ լողի և շատ սիրում եմ ջուրը: Բայց մամայենք չեն սիրում, որ ես վազում եմ ջրի մոտով (լողավազանի եզրով):
Մամա', եթե ես վազում եմ, մի' վախեցիր, եթե ես ընկնեմ, ես կարող եմ լողամ ու դուրս գամ!







Ասե՞մ ինչի եմ քիթս պահում... որ մտնում եմ ջրի տակ, ջուրը լցվումա քիթս, դրա համար պահում եմ!

:)

Wednesday, August 19, 2009

Կենդանիների ցուցահանդես

Այսօր գնացել ենք կենդանիների ցուցահանդես: Դեղին մե~ծ մե~ծ մե~ծ օձեր կային, փոքրիկ բալիկները (ձագերը) իրար կպած... Անակոնդա կար (չկար), իգուանա կար, կապիկներ, թութակներ... չարաճճ(ի)ություններ էին անում, մի հատը` կապույտը, չարաճճիություն արեց: Գիտե՞ք ինչ արեց. իրար հետ կռվեցին, թռավ (վանդակի մեջ չէին), պարանը շուռ տվեց, դյադյան էկավ, խփեց գլխին, "Չէ~, գնա քո տեղը կանգնի" ասեց, պարանը ուղղեց...

Էն կապիկները դմբո էին, էն սևը դմբո էր... ասե՞մ ինչի. գնացել էր կապիկը մեծ կրիայի ուտելիքն էր տարել, իրան էլ վանդակի մեջ մտցրեցին դրա համար, սկզբից վանդակում չէր (Լևոնը գնաց, կրիային շա~տ լուրջ տեղեկացրեց, որ չար կապիկն արդեն վանդակի մեջ է):

Կոկորդիլոսներ էլ կային: Կար բան... կուզնե'չիկ:
Կոկորդիլոսը ջրի մեջ էր (մտահոգ լռեց).
- Մա'մ, ինչի՞ չէր շարժվում (հարցրեց ինձ)
- Երևի հոգնած էր, հանգստանում էր...
- Հաաա~, իմացա', որովհետև ակվարիումը շա~տ փոքրիկա, դրա համար չի կարողանում շարժվի...

(ու շարունակեց) Շատ լավն էին կենդանիները...


.

Ջազ համերգ

Երեկ մենք գնացել էինք ջազ համերգի: Ֆոտո-ապառատը տարել էի: "Թեմ Ռեպորտի" ("Time Report") համերգն էր: Էնտեղ դուդուկ կար, բառաբաններ կային, "Կաքավիկ"-ն էին նվագում` "Կա-քա-վի~կ, Կա-քա-վիիի~կ նանանա~...":
Ինձ շատ դուր եկան բառաբանները. մեկը մեծ էր, ոտքով խփում էին ու դըըըը~~~մ, երկրորդն էլ փոքր էր. "էտը գռոմկը, շումնը, էտը վաբշե նե մուզիկա" սկազալ յա, բայց ինձ դուր եկավ ու շատ նկարել եմ ֆլիպով:


by Levon

Ինձ շատ դուր եկան բառաբանները, բայց դուր չեկավ, որ էտքան մարդ կար. խանգարում էին, որ նկարեմ: Երկրորդը` ես չեմ սիրում, որ թվեր են նկարած գետնին կարմիր գույնով և չեմ սիրում, որ էտքան շատ նստարաններ են լինում!

.
by Levon



by Levon



Նորից բարև ձեզ

Բարև ձեզ,

Կներեք, որ ուշ եմ գրում, մամաս շա~տ հեռու տեղ էր ու չէինք գրում:
Արդեն գրելու եմ ու շատ լա~վ բլոգ:
Օրինակ` լինում է... չէ, լավ...

:)

Wednesday, July 22, 2009

Հատիս (հատուկ թողարկում խոպանում գտնվող մամայի համար)

Քանի որ Լևոնիկ կլանված մուլծիկ է նայում, Հատիսում անցկացված օրերը կարճ կշարադրի Մանեն :)

Գայան ինձ էտ օրը տարել էր համերգ, հետո գնացել էինք հատիս: Հատիսում ութիկ (հյութիկ) եմ ըմե (խմել), բան եմ կերել, հետո հաղացել ենք լիքը: Հետո մե կաելի (մեծ կաչելի) ենք նստել, հետո մենք ծաղիկներ էինք տնկել ու ջրել ենք...



Կակուս (կակտուս) էինք բերել, ծաղիկ էինք բերել ու դուրս էինք եկել հաղացել ենք մի քիչ, հետո քնել ենք:



Հետո մենք պարկեցինք քնելու, մեկ էլ պապա նկարը մի հատ փոխի



Մենք ծաղիկները դրել ենք նրա մեջ (սպիտակ ծաղկամանների). տեղ Վայրամն ա



Էս էլ պարկել էր դրվա վրա...



նստել էի էս փիսոյի վրա



ու պապաս մեքենան էր ջրում որ աճի



Սա էլ բոնուս պապայից :)


Monday, June 22, 2009

Փազլ

Փազլը հավաքելու բան է:
Ես փազլ շատ եմ սիրում :)





Wednesday, June 17, 2009

Օձի և արջի հեքիաթը

Check the original audio version here :)


Դավնիմ դավնո ժիվյոտ վ դերևուշկե էտը բալշոյե դռուժնիյ սիմյոյ օձերը: Իսկ օձերը... օձերը... շատ են` մեկը մեծ պապան, մեկը մեծ մաման, մեկն էլ իրենց քոթոթը: Իրենք գնում են մանգալու և տեսնում են արջին:
- Բարև~ արջ, ի՞նչ ես էստեղ անում:
- Չգիտեմ... սնկեր եմ հավաքում:
- Էտ սնկերը ինչի՞ համար ես հավաքում, հը՞: Չես հասկանու՞մ: Ի~, կարողա՞ չես լսում ինձ: Մ´ի հավաքիր էլի... Հոգնել ե՞ս: Գնա պարկի քնի, հետո կգաս կխաղաս, ինչքան ուզում ես սունկ կգտնես, հետո ինչքան ուզում ես ինչ ուզում ես կանես է´լի... ի...
Եվ հեքիաթը վերջանում է...


:)

Monday, June 15, 2009

Մուլտիկներ

Ես շատ եմ սիրում մուլտիկներ նայել: Ամբողջ օրը նայում եմ օրինակ Բիգիմոտ Խիպպոն.

Սա էլ եմ սիրում, բայց անունը մոռացել եմ.
Էս մեկի անունն էլ եմ մոռացել.
Սա Սամսամն է:
Սամսամը շատ լավն է, բայց Պլախոյ Սոն-ը վատն է, գժվացնում է բոլորին: Սամսամը գիտի, որ իր պահարանում Պլախոյ Սոնն է ու սենյակը թեքված է: Սամսամը ներքևն է պարկած, Միշկա Տեդդին էլ, բայց գիտի, որ Պլախոյ Սոնն է: Հետո ինքը դուրս է գալիս... սենց բացում է դուռը, դուրս է գալիս, արագ վազում է ու իր սենյակը կլորվում է: Բայց մուլտիկը բարի մուլտիկ է!

Սա Դոռան է.


Սա էլ Նոդին է: Նոդին լավն է, որովհետև ինքը լավն է ու չար չի:
Բոլոր իմ սիրած մուլտիկները 10-ով են` Tiji-ով!

Sunday, June 7, 2009

Հատիսի ծնունդս

Անցյալ շաբաթ օրը գնացել էինք Հատիս, որ իմ ու Անիի ծնունդները նշենք:



Ծաղրածուն էր եկել, շա~տ հետաքրքիր էր, իսկ քույրիկս` Մանեն, վախեցավ ու փախավ: Ծաղրածուն նե~նց լավն էր: Վազում էր, ես էլ հետևից էի վազում: Հետո ֆոկուսներ էր ցույց տալիս. գնդակները պտտում էր, ես ասում էի կախարդական բառերը` "Հաբա բեբե բու'", հետո փչում էի, ծաղրածուն գնդակները ոտքերի տակով անցկացնում էր ու պտտում էր, ես էլ զարմացած ծափ էի տալիս :)








Առավոտյան էլ ինձ մեծ մեքենա էին նվիրել, ամբողջ օրը քշում էի Հատիսում:



Մանեին էլ ավազների բան էին նվիրել, ես հավաքում էի, Մանեն թափում էր:


Լավ էր Հատիսում :)

Tuesday, May 26, 2009

Այսօր իմ ծննդյան օրն է :)

Այսօր իմ ծննդյան օրն է :)

Առավոտյան արթնացա, ինձ բոլորը գրկեցին ու շնորհավորեցին: Շատ հետաքրքիր նվերներ ստացա :)



Հետո գնացինք քոլեջ և այնտեղ էլ ինձ շնորհավորեցին:


Երեկոյան ինձ նորից շնորհավորեցին տանը:




Շատ լավ օր էր այսօր, բայց հյուրերը գալու են շաբաթ օրը :)