Wednesday, September 1, 2010

Ես դպրոցական եմ

Բարև ձեզ,

Ես արդեն դպրոցական եմ, էսօր դպրոց եմ գնացել!

Մենք սկզբից բակում էինք, հետո ընկեր Ղազարյանի հետ գնացինք դպրոց: Ինքը իմ ուսուցիչն է և շատ լավ ուսուցիչ է:

Մենք խաղացինք մի հատ բան, որ իմանանք անունները. գնդակը տվեց, պիտի փոխանցեինք մյուսին, տենց փոխանցում էինք անընդհատ մյուսին մեր կողքի և ասում էր ինքը իրա անունը:

Հետո մենք կազմեցինք գնացք, գնացինք գնացքի նման, հետո սարի վրա պետք է բարձրանաինք, չիսկական սարի, նկարած... պետք է մինչև 10-ը հաշվեինք, որ սարը փոքրանար անցնեինք, բայց սարը իսկականից չփոքրացավ, տենց մեծ մնաց:

Հետո ինքնաթիռ նստելու համար գնացինք աէրոպորտ, գնացինք, նստեցինք, հասանք դաշտ, մեղուներ էին, իրանցից փախանք և գնացինք ջրերի մոտ:
Գնացինք ինքնաթիռով հասանք ջրերի մոտ և արդեն հասանք ջրի նավակին, գնացինք և վերջացավ:

Հետո արդեն նստեցինք մեր սեղանների մոտ և գործ արեցինք: Օրինակ շատ լավ գործ արեցինք. նկարում էինք թղթերի վրա ինչ սիրում էինք, ինչ` չէ, հետո բերեցինք դրանք տուն, դրեցինք րյուկզակի մեջ ու պահեցինք:

Հետո մեզ ամենավերջում գրքեր տվեցին, հետո մեր նկարները կպցրեցինք պլակատի վրա ու գնացինք տուն:

Ճանապարհին մառշռուտկայի տեղը, որ պիտի նստեինք, տեսել ենք կենդանիներ, անունները չեմ կարող ասել, բայց դուք իրանց կտեսնեք, որ նկարները դնենք կտեսնեք:

Դպրոցում ինձ էսօր դուր եկավ, որ նկարում էինք, դուր եկավ, որ կպցնում էինք նկարները, դուր եկավ գնացքը, որ մենք գնում էինք սենց չուք-չուք-տուուուո-տտուուու... իսկ դուր չեկավ, որ էնքան կանգնում էինք ու փուչիկները շատ քիչ էին... սկզբից...

Էսօր տատիկը ինձ նվիրեց մի հատ գլոբուս, մաման էլ ինձ նվիրեց գիրք: Տատիկը մի հատ գիրք տվեց կենդանիների մասին, շատ հետաքրքիր է... մեղուների մասին, նասիկոմիների... Մի հատ էլ ծիծաղալու գիրք, որ հենց նայես կծիծաղաս, շատ լավն է...
Եվ էլի դեռ սյուրպրիզներ են լինելու :)

Եվ մի հատ շատ մեծ ձողերով, պառուսով, թղթերով ու դիսկերով սարքել եմ նավակ, դրա նկարն էլ հիմա կդնենք!