Wednesday, November 2, 2011

Հետաքրքիր փորձ


Երեկ մենք հետաքրքիր փորձ արեցինք: 
Մայրիկը առավ սպիտակ մեխակներ` 3 հատ, և մի հատ թանաք: 
Մենք ծաղկամանի մեջ դրեցինք այդ ծաղիկները, թանաք լցրեցինք ծաղկամանի մեջ ու վաղը (հաջորդ օրը) տեսանք, որ ծաղիկների ծայրերը` եզրերը, դառել են կապույտ: Հետո հասկացանք, որ ծաղիկները խմում են այդ ջուրը և դրա համար դարձել են կապույտ:





Աշնան տոն


Աշնան տոնին մենք մեր դպրոցում հագանք սարքած տերևներ, հետո իջանք դպրոցի բակ և նշում էինք տոնը: Լիքը սեղաններ էին դասավորված` 3րդ դասարանի, 4րդ, 5րդ և այլն… 
Ծնողները հերթով գալիս էին և փոքր հերթով ներկայացնում էին իրենց սեղանները: Մեր սեղանը ցորեններով էր և տարբեր համեղ խմորեղեններով էր: Ամեն դասարան ներկայացրեց իր դասարանի կամ պար, կամ երգ: Մենք իրար ձեռք-ձեռք բռնած գնացքի նման բակով շրջեցինք, կազմեցինք շրջան և երգեցինք: Մեկը միկրաֆոնով երգում էր բարձր, որ լսվեր, մենք էլ` առանց միկրաֆոնի: 
Հետո, վերջում, մենք մեր սեղաններից կարող էինք ուտել տարբեր համով բաներ :)