Tuesday, May 26, 2009

Այսօր իմ ծննդյան օրն է :)

Այսօր իմ ծննդյան օրն է :)

Առավոտյան արթնացա, ինձ բոլորը գրկեցին ու շնորհավորեցին: Շատ հետաքրքիր նվերներ ստացա :)



Հետո գնացինք քոլեջ և այնտեղ էլ ինձ շնորհավորեցին:


Երեկոյան ինձ նորից շնորհավորեցին տանը:




Շատ լավ օր էր այսօր, բայց հյուրերը գալու են շաբաթ օրը :)

Friday, May 15, 2009

Այգի

Ես

Մանեն

Անին

Սամվելը

Ես թագավոր եմ նկարում

Իմ նկարած թագավորը


Tuesday, May 12, 2009

Էլի լողի օր

Էլի լողի օր էր այսօր:
Մանեն ներքևի խաղասենյակում էր, իսկ ես գնացել էի լողի:
Ամբողջ մարմինս կապտած է, նույնիսկ ոտքերս են կապտած: Էն սենց տափակ տեղից տափակ գնում եմ, չեմ կարողանում դուրս գամ, սուր մասին եմ ծունկս դնում, ցավացնում եմ, կապտում է:
Շատ լավ եմ լողացել: Գնացել եմ խո~րը հեռուն:

Անցյալ անգամ սխալվել էի, լողից հետո սրբիչով էի մտել ցնցուղի տակ, բայց այսօր ինձ արդեն ասեցին ու էլ սրբիչով չեմ մտնում ջրի տակ :)

:)))))))

Monday, May 11, 2009

Լավ օր

Երեկ կիրակի էր:

Առավոտյան Մանեի հետ գնացինք Գայա տատիկենց տուն:

Գայան էր տանը, Նարեն ու Նունեն (մորաքույրները): Մանեն վախենում էր իրենց (Նարեի և Նունեի) մոտ գնալ. գլուխները մտցրել էին վերմակի տակ, մի անգամ բացեցին` վեր թռավ :D
Հետո Նարեի հետ պիցա կերա ու պախկվոցի խաղացինք: Նարեն ինձ չգտավ, ես հաղթեցի. խողանոցի (խոհանոցի) գետնում (հատակին) էի թաքնվել` բազմոցի տակ: Մի երկու անգամ ինձ չգտան ու ես հաղթեցի:

Նարեի, Նունեի ու Մանեի հետ իջել էինք բակ: Հետո, իրեն, որ Բիլի էի ասում, էտ մարդն էր եկել, անունը Դավիթ էր, Նարեի հետ է աշխատում: Միասին քարերը շարում էինք, Լևոն էինք գրում:

Նարեից ապարատը վերցրեցի ու չխկ նկարեցի~ լիքը :) էնքան բա~ն եմ նկարե~լ :)
Գունավոր կավիճներով ենք նկարել, դա էլ եմ նկարել :)

Photo by Levon

Փչփջակ էինք անում (мыльные пузыри) բակում :)

Շատ լավ էր, լավ խաղացինք, Մանեին էլ հետևում էի, ինքը չար չի մնացել:

Բակից գնացինք տուն, հետո մաման ու պապան եկան, ինձ ու Մանեին վերցրեցին ու տարան սրճարան: Սրճարանում մամայի ու պապայի ընկերները մեզ էին սպասում:
Էնտեղից բոլորով գնացինք կարուսել: Վաաա~յ, էտ ինչ ծիծաղելի է~ր, պապայի հետ նստեցի մի ծիծաղելի բան (“Горки”) :D : Մենակ դա չեմ կարող, բայց պապայիս հետ նստեցի, նեեեե~նց վախենալու էր: Թեք էր ու դռռռռ~ սենց գնում էր ու նեեե~նց արա~գ :)
Հետո մենակ “Дракон”ն եմ նստել, իսկ Մանեի հետ ինքնաթիռն ենք նստել: Մանեն առաջինը ամենավերևը բարձրացավ: Չէի կարողանում իր հետևից հասնել, նե~նց արագ էր :) Հետո միասին գնացք նստեցինք. իրար կողք:
Իսկ էն ա~մենասկզբից պապայի հետ մեքենաները նստեցինք. գնում էինք, խփում էինք, գնում էինք, խփում էինք, փախնում էինք բոլորից :D

Այգուց հետո գնացինք սրճարան, որտեղ ես մտա մանկական սենյակ, իսկ Մանեին չթողեցին: Այնտեղ մեկի հետ մրցում էի: Ինձ մի հատ էր մնացել, որ հաղթեմ: Արագ էի սղում ու հաղթեցի: Էնքան շատ արագ էի պտտվում :) գնում էի վերև, իջնում էի, էլի բարձրանում էի ու սղում էի:

Էնտեղից բոլորով գնացինք Սեդայենց տուն:
Ռուբոշը արդեն շա~տ մեծ էր է, մենակ էր քայլում :)

Ես “Էէէէէէէէէէէէէյյյյ” էի անում, ինքը վազում էր, ծիծաղելով անցքից մտնում էի իր մահճակալը :) Ես էլ կոշիկներս չեի հանել, մահճակալի մեջ չէի մտնում, անցքից նայում էի:
Անընդհատ մամայենց մոտ էինք վազում, իրենք ռակ էին ուտում: Ես ռակ բռնել եմ ու նկարել եմ :)
Մի չարիկ կանաչ ռակ բարի ռակի ոտքից էր բռնել, խեղճիկի… բայց հետո թողեց: Հետո ռակերին եփեցին ու ես հետո կարմիր ռակ բռնեցի:

Տուն շատ ուշ եկանք ու շուտ քնեցինք:

Երեկվա oրս անցավ շատ լավ :))))))))

:)

Friday, May 8, 2009

Նկար

Ես նկարել եմ մամայիս...

Thursday, May 7, 2009

Լող, լող, լող...

Այսօր էլի լողի էի :) Ձեռքերս թողել եմ, ձողը թողել եմ, պատից բռնվել եմ, շունչ եմ քաշել, ինձ ջրի տակ եմ մտցրել և ինձ վերցրել եմ, ջրից վերև եմ բարձրացրել:

Մեծերից մի կին էր ինչ-որ, անունը չիմացա, ինձ հետ գնդակ էր խաղում ջրի մեջ:

Tuesday, May 5, 2009

Լող

Լինում է չի լինում մի լող է լինում :D
Այսօր գնացի լողի: Լողում շատ լավ լողացա:
Ֆսյո... գնացի "Բարի գիշեր" նայեմ :)


:)

Monday, May 4, 2009

Վերջապես բրեյքդանս

Բարև ձեզ,

Վերջապես այսօր գնացի բրեյքդանսի, վաղն էլ լողի եմ գնալու: Նենց լավ եմ չոփիկ անելու~, որ չոփիկ անեմ կլողանամ, կմաքրվեմ, խոզ չեմ դառնա, փիսիկ չեմ դառնա:
Բրեյքդանսին վարժություններ ենք արել: Լավ էր:
Մանեն ներքևում մանկական սենյակում խաղում էր, տատիկն էլ վերևում ինձ էր սպասում: Մաման էլ, որ ես մտա արդեն բրեյքդանսին, գնաց նորից աշխատանքի:

:)