Tuesday, November 3, 2009

Չիպոլինո

Երեկ մամայիս հետ, Մանեի հետ գնացել էի Չիպոլինոյի բալետին: Էնտեղ ինձ շատ դուր եկավ, որ չար լիմոնները ուզում էին բոլորին բռնեն, իսկ Չիպոլինոն չէր թողնում: Հետո նորից չար լիմոններն եկան, ուզում էին էլի բռնեին, Չիպոլինոն էլի չթողեց, բայց հետո իրա ընկերներին բռնեցին, տարան բանտ գցեցին: Չիպոլինոն դմբո բաներ էր անում :D վազեց, լիմոնների տակով անցավ, հետո, որ ասում են "дикие лошадки", տենց լիմոնների վրա տգդին-տգդին արեց :D Լիմոնները հետո քայլում էին Պոմիդորի հետ, Չիպոլինոյին չէին տեսնում :D
Հետո Չիպոլինոն բոլոր ընկերներին փրկեց, բայց իրան բռնեցին տարան բանտ: Իր ընկերները հավաքվեցին, թնդանոթը բոոոոոո~մփ... հենց պոմիդորի ու լիմոնի վրա... ձայն եղավ ուժեղ ու պոմիդորը դարձավ իսկական պոմիդոր, լիմոնը` իսկական լիմոն: Չիպոլինոյին ազատեցին!
Նե~նց լավն էր բալետը !!! Լավ էին շատ պարում: Ծաղիկներ էին գալի~ս, բզեզներ էին գալի~ս, թիթեռնե~ր... :))) Լավ էր շատ!


1 comment:

  1. Սիրելի Լևոն, Շատ ուրախ ենք, որ քեզ դուր է եկել մեր բալետը: Հիանալի նկարագրություն ես տվել ու կիսվել տպավորություններովդ: Ապրե'ս:

    ReplyDelete