Wednesday, April 29, 2009

Էլի ծնունդ քոլեջում

Այսօր քոլեջում էլի ծնունդ ունեինք: Արմենի ծնունդն էր, բայց փոքրի չէ, մեծի, դեղին շորերովի` դեղին Արմենի: Տորթ էին ուտում, բայց ես չկերա, կրեմը շատ էր:
Երեխաները նենց էին աղմկում, բայց ես խելոք էի:

Մանկապարտեզում էսօր էլի շատ Խատուտիկ եմ հավաքել մամայիս ու տատիկիս համար, բայց թողեցի Գայա տատիկի տանը. մաման ասեց, որ ջրից հանենք կթոռոմեն:

2 հատ 5 եմ է ստացել էսօր. մի հատ 5+` կենտ թվերը ճիշտ եմ ասել, և 5` երգից, որովհետև "յե´-յեյե´-յեյե´"ն ("Բրեմենյան երաժիշտները" մ/ֆ-ից) բարձր եմ երգել: Երգի ժամին ես ու մի հատ աղջիկ մեր ականջները փակել էինք :)

Քոլեջից հետո ինձ Գայա տատիկը վերցրեց ու իրանց տուն տարավ: Էնտեղ իսկական ռակ եմ բռնել ձեռքով :) Բայց կապույտ ռակ չկար: Վաղը առավոտյան պիտի զանգեմ, որ հարցնեմ ոնց են ռակերը:
Իմ ու Գայա տատիկի տնկած ծաղիկն էլ գեղեցիկ աճել էր:

Հետո մաման ինձ բերեց տուն, մի քիչ խաղացի Մանեի ու Սպարտակի հետ, "Բարի գիշերը" նայեցի ու հիմա էս թելադրում եմ, որ գնամ քնեմ, իսկ մաման գրի բլոգում :) Բարի գիշեր!

Պլաստիլինն ու իմ լացելը

Նորից բարև ձեզ!

Մի 2 օր առաջ մայրիկիս ու Մանեի հետ նստեցինք ու պլաստիլինով խաղացինք էլի: Մաման երաժշտություն էր միացրել, որ ուրախ խաղանք:





Հետո հիշեցի, որ տատիկս տանը չի ու տատիկիս եմ ուզում ու լացեցի, մաման էլ տխրեց:








Sunday, April 26, 2009

Պլաստիլին ու թղթեր

Այսօր կիրակի է ու մայրիկս տանն է:

Առավոտյան մայրիկիս ու քույրիկիս հետ պլաստիլինով էի խաղում: Ես ձմերուկ եմ սարքել, տորթիկներ և մայրիկի վզնոցից, որը մի անգամ խմորից էի սարքել: Պլաստիլինից սարքել էի պաղպաղակ ու բոլորին շատ դուր եկավ:
Մաման էլ շատ տարբեր ուտելիքներ էր պլաստիլինից սարքել:

Մի քիչ առաջ էլ մայրիկի ու Մանեի հետ թղթերից թագեր էինք պատրաստում. ինձ համար թագավորի թագ, Մանեի համար էլ` փերիի:
Բայց այսօր հարմար բան չունենք, որ թագավորի ձեռքի փայտ ու փերիի փայտիկ սարքենք ու շորիկի համար էլ կտոր չկա հարմար:
:)


Մանկապարտեզ էլ չեմ գնում!

Ես արդեն մանկապարտեզ չեմ գնում, որովհետև ինձ այնտեղ դուր չեկավ: Ձկները լողավազանում սառում էին ու կպնում էին գետնին:

Ես արդեն գնում եմ քոլեջ: Այնտեղ արդեն ընկերներ ունեմ` Դավիթը, Արմենը, Գայուշիկը` Գայանեն, և մյուսի անունը չեմ հիշում, բայց նրանք քույրիկներ են ու մի տանն են ապրում:

Բացի քոլեջից ես վաղվանից գնալու եմ լողի, կապույրայի (capoeira) և բրեյքդանսի:

Ծիծեռնակաբերդ

Մի քանի օր առաջ` ապրիլի 24ին, մայրիկիս ու նրա ընկերների ու ընկերուհիների հետ (մայրիկս նրանց հետ աշխատում է) գնացել էի Ծիծեռնակաբերդ: Շատ ժամանակ առաջ թուրքերը շատ հայերի են սպանել` 11-ից, 12-ից, 13-ից, 14-ից շատ, համ էլ 15-ից շատ, 40-ից էլ շատ ու շա~տ-շատ: Ես Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցի` Կակաչներ ու Նարգիզներ:
Բոլորս հոգնել էինք, որովհետև շատ մարդ կար, մեզ կանգնացրել էին ու երկար սպասում էինք:

Լավն են, լավն են, լավն են էս նկարները :)





Tuesday, April 21, 2009

Նկարներ

Ես ինձ էի նկարում.


Հետո զատիկ նկարեցի.

Մանեն իրեն էր նկարում.


Սպարտակն էլ իրեն էր նկարում.

Sunday, April 12, 2009

Շնորհավոր Զատիկը

Հյուսիս-Հարավ ի մեռելոց !!!


:)

Sunday, April 5, 2009

Կիրակի

Այսօր ցերեկը մայրիկիս ու Նարեի (մորաքրոջ) հետ դասական համերգի էի գնացել: Հետո էլ Մանեին էլ վերցրեցինք ու գնացինք այգի:

Համերգի մասին վաղը կպատմեմ:

















Friday, April 3, 2009

Ես շատ կենդանիներ եմ պահելու!

:)
Ես տանը շատ կենդանիներ եմ պահելու` ընձուխտ (մեծա է լինելու), ցուլ, ձի, կով, գայլ, գառնուկ, փոկ, ծովափիղ :) Վագր ու առյուծ էլ եմ է պահելու... օձ էլ, իսկական! Կապիկ էլ, փիղ էլ... կջարդեմ վերևները (առաստաղը), որ տեղավորվի փիղը: Չերեպախա էլ եմ պահելու` կրիա... :)))))))))))))

Thursday, April 2, 2009