Wednesday, September 30, 2009

Էլի ձեռքի աշխատանքներ


Առավոտյան ինքնաթիռներով եմ զբաղվել: Պապիկի հետ ինքնաթիռ էինք սարքել, մատիտով ռեզինից վերև էի քաշում, ինքը թռնում էր շատ հեռու, թռնում էր առաջ: Մի հատը պատալոկին թռավ, մի հատը` ամենավերևը` պահարանի վրա թռավ: Հետո մե~ծ թղթից ինքնաթիռ սարքեցինք, վրան էլ թիթեռները կպցրեցինք, որ մաման Մանեի ծնունդի համար էր շատ սարքել:

Հետո մամայի հետ անձեռոցիկներով ենք զբաղվել: Ջրի մեջ ջրաներկով ներկեր էինք սարքել, հետո անձեռոցիկները օգտագործեցինք: Անձեռոցիկը պետքա ծալել, հետո նոր մտցնել գույների մեջ ու հետո բացել: Բացում ենք ու կախում ենք և հետո նոր, երբ որ չորանում է, բացում ենք ու տեսնում ենք ինչ սիրունա: Շատ սիրուն բան է ստացվում:

Հիմա էլ մամայի ու Մանեի հետ մակառոններով բան ենք սարքում: Առաջինը ակերը պետք է ներկել ջրաներկով, հետո պետք է մեքենան նկարենք, հետո` ակերը կպցնենք, հետո ծաղիկները անենք: Տենց... :)


(Լևոնի աշխատանքը)


(Մանեի աշխատանքը)




Ձեռքի աշխատանք տերևներով և ափսեներով

29.09.2009

Sunday, September 27, 2009

Մանեի պատասխանները

(հարցնում է մայրիկը, պատասխանում է Մանեն)

Ինչի՞ համար են.

աչքերը - որ նայեն
քիթիկը - որ մաքրեն
բերանը - որ ուտեն
ատամները - որ մաքրեն
գլուխը - որ պտտացնեն
մազերը - որ թափեն
եղունգները - որ ցավացնեն բալիկներին
ականջները - որ լսեն
ձեռքերը - որ բարևեն
ոտքերը - որ քայլեն
ճակատը - որ պաչիկ անեն
դունչիկը - որ պաչիկ անեն
թարթիչները - չգիտեմ ինչի համար են...
Լևոնը - որ խաղանք :)

Այսօր Նարեի ու Նունեի հետ




:)

Wednesday, September 23, 2009

Փիղիկ

Երեկ Մանեի ծնունդն էր: Ես ու մաման գնացինք Մանեի մոտ մանկապարտեզ: Մանեն լացեց ու իրան տուն բերեցինք: Տանը Մանեն տեսավ լիքը թղթից թիթեռներ ու ուրախացավ, իսկ հետո պապան փիղիկ բերեց: Փիղիկը խաղալիք է, որը քամիով թիթեռներ է տալիս և մենք բռնում ենք: Հիմա գնում ենք էլի փիղիկով մամայի հետ խաղանք...


Ձեռքի աշխատանքներ

Սրանք ես ու Մանեն սարքել ենք թղթի ափսեներից:

Chutik by Levon


Navak by Levon


Chutik by Mane


Navak by Mane


Sunday, September 20, 2009

Ինքնաթիռներ, դինոզավրեր...

Ինքնաթիռը շատ լավ է կարող թռչի: Եթե ինքնաթիռի մեջ մեծ տապչկա (тапочка) լիներ, կիջներ ու կընգներ...
Ինքնաթիռ կարելի է սարքել ափսեից, կաշվից, մատիտից, թղթից, գունավոր թղթից...: Պետք է նենց անել, որ վերև թռնի, պետք է վերև գցել...
Ես, որ ինքնաթիռ նստեի, կգնայի Աֆրիկա, որովհետև էնտեղ վագր կա, ես ել կենդանիներ շատ եմ սիրում... արջ, փիսիկ, շունիկ և օձ... և սկյուռիկ... և բու և աղվես և գայլ... և դինոզավր: Դինոզավրը կրակի պես է: Դինոզավրեր հիմա չկան: Շա~տ ուշ (շուտ) են եղել, երբ շա~տ մեծ մարդիկ են եղել, շա~տ մեծ ծառեր են եղել: Առաջինը Հայաստանում են եղել, հետո նոր տեղավորվել են բանում... դեղին պլանետայում...
Տենց...



Tuesday, September 8, 2009

Flip...

Ես սիրում եմ ֆլիպով նկարել... oրինակ Սևանում, Դիլիջանում, հանդեսին (համերգին), հետո, որ գնանք կենդանիների ցուցահանդես էլի, օձ եմ նկարելու...

Սա ես եմ հանդեսին (համերգին) նկարել.



by Levon

Ինձ շատա դուր գալիս սա...
"Գնացինք տեսանք գա~յլը կերավ ա~յծը , գնացինք տեսանք ով է կերել ... բանը էլի... այծը չէ... վո~լկը... հետո եկան, տեսան արջն է կերել, հետո տեսան թուրն է կերել ա~րջը, նանանա~~~... գա~յլն ու արջը, ա~րջը թուրը, թու~րը օձը..." հետո չեմ հիշում:



Էլի լողի մասին

Բարև ձեզ,

Ես Լևոնն եմ, հիշու՞մ եք ինձ:

Ես էլի գնում եմ լողի և շատ սիրում եմ ջուրը: Բայց մամայենք չեն սիրում, որ ես վազում եմ ջրի մոտով (լողավազանի եզրով):
Մամա', եթե ես վազում եմ, մի' վախեցիր, եթե ես ընկնեմ, ես կարող եմ լողամ ու դուրս գամ!







Ասե՞մ ինչի եմ քիթս պահում... որ մտնում եմ ջրի տակ, ջուրը լցվումա քիթս, դրա համար պահում եմ!

:)