Tuesday, November 10, 2009

Մանեի հանդեսը

Ես էսօր առավոտյան գնացի հանդեսի` Մանեի հանդեսին: Տատիկի հետ գնացինք տիկնիկ առանք, տարանք, ճանապարհին կանգնեցինք, սպասեցինք, մաման եկավ, զանգեց պապային և հետո գնացինք Մանեի մոտ: Գոգոն, մաման և բոլորը նստեցին, հարմար չէր ինձ, ես գնացի առաջ, առաջում նայեցի, էնքան լավ էի տեսնում և լավ էր նայում, էնքան լավ էր Մանեն արտասանում, ես էլ եմ կարողանում հիմա էտ ոտանավորը ասեմ.

"Կռունկները կռկռան
թևին տվին ու թռան,
դեպի հարավ ձգվեցին,
կռկռացին, երգեցին"



Հետո վերջացավ, Մանեի ու Նարեի հետ գնացինք տուն:


Տանը Նարեի հետ խաղացինք, հետո Մանեն պիտի քներ, ես հավաքում էի` ընդամենը ես: Հետո Մանեին ասեցի "հանվիր", ինքը չհանվեց, ես էնքան ասեցի "հանվիր" և ես հանեցի ռետուզը, նույնիսկ տաբատը, վերևի շորը, հետո նոր պարկեցինք: Ես Մանեի համար կարդացի երգով ռուսերեն պապիկի, տատիկի, մուկիկի և հավիկի և իսկական ֆոկուս ուժեղ ձու, որը չէր կարողանում կոտրվել: Հետո էլի էնքան հեքիաթ պատմեցի և երգեցի, Մանեն չքնեց, հագնվեց:

Ես մի քիչ մնացի տանը, հետո մուլտիկ էի նայում, անջատեցինք և Գոգոյի ու Մանեի հետ գնացինք capoeira-յի: Երբ պարապում էինք, ինչ որ բան էինք սովորում, ես անում էի: Հետո, որ կռվելու մասն էր լինում, սկզբում իմ ընկերն էր լինում, հետու մյուսը ու իմ հերթն էր լինում: Ես գնացի մոտիկ, քայլեցի կողք-կողք, քայլեցի առաջ, զգու~յշ, դանդա~ղ խփեցի ոտքով, կպա ոտքով իրա ձեռքին, հետո նոր ինքը ինձ խփեց, ոտքիս հետևը էնքան ցավա~ց...

Հետո գնացինք տուն, էնքան բաներ էի անում, խաղացնում էի Մանեին: Երեկոյան մաման եկավ տուն...

Իսկ երբ Նարեն էր եկել, ես իրան ասեցի փազլ խաղանք, ինքը չուզեց, ինքը մեզ համար բաներ էր բերել, մենք խաղացինք, հետո ես իրան բաներ ցույց տվեցի, էնքան լավ բաներ արեցի~նք...

Սկազկի կանեց :)

No comments:

Post a Comment