Friday, October 23, 2009

Մուլտիկնիկը կրկեսում

Ես հիմա շատ հոգնած եմ:

Առավոտյան գնացել եմ լողի, շատ լողացել եմ, հետո գնացել եմ քոլեջ, հետո մի քիչ հանգստացել եմ, հետո գնացել եմ կրկես` Մուլտիկնիկի: Էնտեղ մեզ նվեր չտվեցին, որովհետև չհերիքեցին խաղալիքները, մեզ չտվեցին, որովհետև մերը 1-ն էր, 2-ն էր և 8-ն էր (կարգի և տեղի համարներով վիճակահանություն էր): Բայց ոչինչ, մենք հետո պամպոններ վերցրեցինք, որ շարժում ենք ու մեջը լույս է վառվում :)

Կրկեսում շատ հետաքրքիր էր: Կարմիր գլխարկն էկավ ու գայլն էկավ: Երգում էին: Գայլը փորձում էր բռնել, ուտել, բայց կարմիր գլխարկն էնքան արագ էր շարժվում, որ չկարողացավ գայլն իրեն բռնել:

Հետո մի փոքրիկ աղջիկ եկավ: Սկզբից նստեց, հետո պարանից բռնեց, պտտվեց և թելով` հատուկ թելով, ձեռքով բռնեց, պտտվեց և բարձրացա~վ վերև, բարձրացավ ամբո~ղջ կրկեսի վերևով և նե~նց լավ էր էտ, շա~տ վերև էր, բա~րձր, շա'տ գեղեցիկ էր!

Արևիկներն էլ էին եկել: Երգեցին:

Շատ կենդանիներ կային` ջայլամ, լամա... լաման ձեռքերը բարձրացրեց, պարեց աղջկա հետ... Ձի կար, կարող էր կրակի մեջով թռնել!

Ինձ ամենաշատը դուր եկավ աղջիկը, որ վերև թռավ և պամպոնները:

Շատ ուրիշ հետաքրքիր բաներ էլ կային, բայց ես հիմա շատ հոգնած եմ և ուզում եմ քնել: Երազումս ուզում եմ կենդանիներ տեսնել` ջայլամ, ձի... Իրենց կկերակրեմ, կրկես կտանեմ:
Դե ... բարի գիշեր!

Քաղաքականություն

- Լևո'ն, քաղաքականությունն ի՞նչ է:

- Հմմմ... չգիտեմ... էտը սլուխի... չգիտեմ... այքեմեյլա է ... որովհետև դա էլ չգիտեմ ինչ է :)

.

Monday, October 12, 2009

Ոլոռ

Գիտե՞ք ոնց են ասում "горох" ? Ոլոռ! Ասեց ընկեր... մեր դասատուն!

Մի օր գնացել էր խանութ, ասել էր ոլորտ (ոլոռ) տային: Սխալվեցին, չիմացան և իրան տվեցին լոբի :D Հետո ասեց "չեմ ուզում լոբի" ու նոր ասեց "գառոխ" և ամաչեց աշխատողը, որ էտ բառը չգիտեր :)

Մեղրու մրգերն ու փիսիկը

Գնացել էինք Մեղրի! Ամբողջ ճանապարհին ես ու Մանեն անընդհատ հարցնում էինք "Երբ ե՞նք կամուրջի վրա բարձրանալու", հետո անընդհատ հարցնում էինք "Ինչքան մնա՞ց, ինչքան մնա՞ց, ինչքան մնա՞ց" :) Հետո վերջը հասանք Ջերմուկ, հետո գնացինք մյուս օրը Մեղրի:

Մեղրիում այգիներ կային, շա~տ ծառեր կային ... նուռի, սերկևիլի, բիբարի, կառալյոկի ... գեղեցիկ էին! Բայց բիբար մենք չպոկեցինք: Քաղեցինք նուռը, կառալյոկը, լցրեցինք զամբյուղի մեջ, մաման զամբյուղը տեսավ ուրախացավ, հետո դրանք դրեցինք տուփերի մեջ: Կառալյոկը ոնց է՞ր հայերեն ... արքայախնձո՞ր ... չէ, դա անանասն էր չէ՞... բա ո՞նց են դրան ասում հայերեն... լավ...

Մեղրիում մի փիսիկ տեսանք: Ես նրան գցեցի հաց, երշիկ, ձուկ, փիսիկը կերավ... Գիշերը քնեցինք վերկացանք, կառալյոկ հավաքեցինք ուրիշի հետ, հետո նուռ էլ հավաքեցինք, հետո փիսիկը եկավ և գնաց սեղանի տակ պառկեց: Ուզեցի իր հետ խաղամ, կա~մաց ոտքով ձեռք տամ զգույշ և ... սկսե'ց! Արագ ոտքիս կպավ, կծեց և ցավաց: Հետո Մանեի հետ ուզեցինք իմ խելոք փիսիկին գտնենք, բայց չգտանք... :(



Sunday, October 11, 2009

Իմ քոլեջը



(Video by Levon)



(Video by Levon)



Sunday, October 4, 2009

ՀԱՅ ՖԵՍՏ

Պրիվետ, ես Լևոնն եմ, հիշում ե՞ք ինձ:
Հա...
Ուրեմն ես էսօր մամայիս հետ գնացել էի հանդես (Հայ Ֆեստ)... էն որ պատի վրա մուլտիկ են ցույց տալիս և կինո են ցույց տալիս ("Մոսկվա" կինոթատրոն), այ դրա դուրսը ես լսեցի "հաչա-հուչա-պաչա-հուչա"` ինչ-որ մարդիկ թատրոն էին անում (Անա Մոնրո թատրոն (Սլովենիա) - "Ոսկյա ավանակը"): Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մեծ մարդ էին սարքել րյուկզակներից: Րյուկզակների վրա բաներ էին... գրպաններ էին... ու, որ իրար կպցրեցին, դառավ մեծ մարդ :) Այ դա ինձ դուր եկավ !

Թատրոնից հետո փուչիկներն էին (Շոն Ռունի (ՄԹ, Կանադա) - "Փուչիկաստան"): Ինձ շունիկ նվիրեց փուչիկներ սարքող դյադյան, որը խոսում էր չհայերեն... ու ռուսերեն չէր` ընդամենը անգլերեն էր, իսկ ես կարող եմ հասկանամ հայերեն ու ռուսերեն: Դյադյան փուչիկներից սարքում էր օրինակ մարդ, մոտոցիկլետ, մի հատ կոկորդիլոս, մի հատ ժիռաֆ, մի հատ օձ... փուչիկով առյուծի ձայն էր հանում, հետո մեղվի ձայն էր հանում ...

Հետո ժամանակ ունեինք և մենք ադի-բուդի առանք և ես բադիկներին` ուտկաներին, տվեցի և ես կերա և ուրիշ բալիկներին տվեցի, որ բադիկներին կերակրեն: Բադիկները ինձ ոչ մի ադի-բուդի չէին թողել, էնքան էին ինձ շատ ասում, որ իրանց տայի :D

Հետո մեզնից շատ մեծ մարդկանց տեսանք, բառաբաններ էին խփում պալըչկաներով (Տրիկստեր Թատրոն (Շվեցարիա) - "Ռապսոդիա պեր գիգանտի"):


(Video by Levon)

Երկար ոտքերով մարդիկ պարում էին, երգում էին, իրար պարացնում էին, դմբո բաներ էին անում: Մի տղան իրեն երկար մազեր էր դրել ու աղջիկը քանդում էր մազերը :D Աղջիկը իրան առաջ էր գցում, տղան իրան հետ էր գցում, հետո փայտերով դրոշակները արեցին: Դրոշակը աղջկա համար դարձրեցին թագ, հետո դմբո շորեր դարձրեցին և ինչ-որ դմբո բաներ էին ցույց տալիս:

Ես Flip-ով շատ նկարել եմ:

Շատ լավ օր էր :)