Sunday, June 7, 2009

Հատիսի ծնունդս

Անցյալ շաբաթ օրը գնացել էինք Հատիս, որ իմ ու Անիի ծնունդները նշենք:



Ծաղրածուն էր եկել, շա~տ հետաքրքիր էր, իսկ քույրիկս` Մանեն, վախեցավ ու փախավ: Ծաղրածուն նե~նց լավն էր: Վազում էր, ես էլ հետևից էի վազում: Հետո ֆոկուսներ էր ցույց տալիս. գնդակները պտտում էր, ես ասում էի կախարդական բառերը` "Հաբա բեբե բու'", հետո փչում էի, ծաղրածուն գնդակները ոտքերի տակով անցկացնում էր ու պտտում էր, ես էլ զարմացած ծափ էի տալիս :)








Առավոտյան էլ ինձ մեծ մեքենա էին նվիրել, ամբողջ օրը քշում էի Հատիսում:



Մանեին էլ ավազների բան էին նվիրել, ես հավաքում էի, Մանեն թափում էր:


Լավ էր Հատիսում :)

1 comment: