Friday, October 23, 2009

Մուլտիկնիկը կրկեսում

Ես հիմա շատ հոգնած եմ:

Առավոտյան գնացել եմ լողի, շատ լողացել եմ, հետո գնացել եմ քոլեջ, հետո մի քիչ հանգստացել եմ, հետո գնացել եմ կրկես` Մուլտիկնիկի: Էնտեղ մեզ նվեր չտվեցին, որովհետև չհերիքեցին խաղալիքները, մեզ չտվեցին, որովհետև մերը 1-ն էր, 2-ն էր և 8-ն էր (կարգի և տեղի համարներով վիճակահանություն էր): Բայց ոչինչ, մենք հետո պամպոններ վերցրեցինք, որ շարժում ենք ու մեջը լույս է վառվում :)

Կրկեսում շատ հետաքրքիր էր: Կարմիր գլխարկն էկավ ու գայլն էկավ: Երգում էին: Գայլը փորձում էր բռնել, ուտել, բայց կարմիր գլխարկն էնքան արագ էր շարժվում, որ չկարողացավ գայլն իրեն բռնել:

Հետո մի փոքրիկ աղջիկ եկավ: Սկզբից նստեց, հետո պարանից բռնեց, պտտվեց և թելով` հատուկ թելով, ձեռքով բռնեց, պտտվեց և բարձրացա~վ վերև, բարձրացավ ամբո~ղջ կրկեսի վերևով և նե~նց լավ էր էտ, շա~տ վերև էր, բա~րձր, շա'տ գեղեցիկ էր!

Արևիկներն էլ էին եկել: Երգեցին:

Շատ կենդանիներ կային` ջայլամ, լամա... լաման ձեռքերը բարձրացրեց, պարեց աղջկա հետ... Ձի կար, կարող էր կրակի մեջով թռնել!

Ինձ ամենաշատը դուր եկավ աղջիկը, որ վերև թռավ և պամպոնները:

Շատ ուրիշ հետաքրքիր բաներ էլ կային, բայց ես հիմա շատ հոգնած եմ և ուզում եմ քնել: Երազումս ուզում եմ կենդանիներ տեսնել` ջայլամ, ձի... Իրենց կկերակրեմ, կրկես կտանեմ:
Դե ... բարի գիշեր!

No comments:

Post a Comment