Wednesday, September 30, 2009

Էլի ձեռքի աշխատանքներ


Առավոտյան ինքնաթիռներով եմ զբաղվել: Պապիկի հետ ինքնաթիռ էինք սարքել, մատիտով ռեզինից վերև էի քաշում, ինքը թռնում էր շատ հեռու, թռնում էր առաջ: Մի հատը պատալոկին թռավ, մի հատը` ամենավերևը` պահարանի վրա թռավ: Հետո մե~ծ թղթից ինքնաթիռ սարքեցինք, վրան էլ թիթեռները կպցրեցինք, որ մաման Մանեի ծնունդի համար էր շատ սարքել:

Հետո մամայի հետ անձեռոցիկներով ենք զբաղվել: Ջրի մեջ ջրաներկով ներկեր էինք սարքել, հետո անձեռոցիկները օգտագործեցինք: Անձեռոցիկը պետքա ծալել, հետո նոր մտցնել գույների մեջ ու հետո բացել: Բացում ենք ու կախում ենք և հետո նոր, երբ որ չորանում է, բացում ենք ու տեսնում ենք ինչ սիրունա: Շատ սիրուն բան է ստացվում:

Հիմա էլ մամայի ու Մանեի հետ մակառոններով բան ենք սարքում: Առաջինը ակերը պետք է ներկել ջրաներկով, հետո պետք է մեքենան նկարենք, հետո` ակերը կպցնենք, հետո ծաղիկները անենք: Տենց... :)


(Լևոնի աշխատանքը)


(Մանեի աշխատանքը)




No comments:

Post a Comment