Wednesday, August 19, 2009

Կենդանիների ցուցահանդես

Այսօր գնացել ենք կենդանիների ցուցահանդես: Դեղին մե~ծ մե~ծ մե~ծ օձեր կային, փոքրիկ բալիկները (ձագերը) իրար կպած... Անակոնդա կար (չկար), իգուանա կար, կապիկներ, թութակներ... չարաճճ(ի)ություններ էին անում, մի հատը` կապույտը, չարաճճիություն արեց: Գիտե՞ք ինչ արեց. իրար հետ կռվեցին, թռավ (վանդակի մեջ չէին), պարանը շուռ տվեց, դյադյան էկավ, խփեց գլխին, "Չէ~, գնա քո տեղը կանգնի" ասեց, պարանը ուղղեց...

Էն կապիկները դմբո էին, էն սևը դմբո էր... ասե՞մ ինչի. գնացել էր կապիկը մեծ կրիայի ուտելիքն էր տարել, իրան էլ վանդակի մեջ մտցրեցին դրա համար, սկզբից վանդակում չէր (Լևոնը գնաց, կրիային շա~տ լուրջ տեղեկացրեց, որ չար կապիկն արդեն վանդակի մեջ է):

Կոկորդիլոսներ էլ կային: Կար բան... կուզնե'չիկ:
Կոկորդիլոսը ջրի մեջ էր (մտահոգ լռեց).
- Մա'մ, ինչի՞ չէր շարժվում (հարցրեց ինձ)
- Երևի հոգնած էր, հանգստանում էր...
- Հաաա~, իմացա', որովհետև ակվարիումը շա~տ փոքրիկա, դրա համար չի կարողանում շարժվի...

(ու շարունակեց) Շատ լավն էին կենդանիները...


.

No comments:

Post a Comment