Wednesday, February 3, 2010

Սենց օր

Առավոտյան ես մուլծիկ էի նայում, իսկ մաման Մանեին տարավ մանկապարտեզ: Հետո ես ու տատիկը գնացինք մանկապարտեզից Մանեին բերեցինք տուն: Բայց առաջինը մենք գնացինք պոնչիկանոց, հետո խաղալիքների մոտ ու հետո գնացինք Մանեին վերցրեցինք ու էկանք տուն: Խաղացինք ու հետո էկավ մաման: Մամայի հետ ձի սարքեցինք: Ուզեցինք Զառային զանգենք ու Գագիկին, որ մեր ձեռքի աշխատանքները ցույց տայինք, բայց կոմպով... սքայպով իրանք չկային, որ զանգեինք, բոլորը քնած էին...










Monday, February 1, 2010

Սարդ

Ես էսօր առաջինը գնացել եմ լողի: Լողում նենց լավ է'ի պարապում: Ընկեր Սարգիսը նենց էր ուրախանում, որ ես համ մեջքի վրա նորմալ լողանում էի, համ փորի:
Հետո նոր, երբ վերջացավ լողը, մենք գնացինք տուն: Հանգստացանք, գնացինք քոլեջ:
Քոլեջում մենք էսօր սովորեցինք, որ երբ ասում են վա-գըր` երկու վանկից է... ցան-կա-պատ` երեք վանկից, հի-ինգ... չէ', հի'նգ` մեկ վանկից... կամ-պյու-տըր` երեք վանկից... սովորեցինք վանկարկել և էլի սովորեցինք գրել: Էսօր անցել ենք հայերենում "խ" տառը և "ու": Գրեցինք դրանք:
Հետո մենք մուլծիկ նայեցինք` այբուբենը հայերենի:
Հետո վերջացավ ու գնացինք տուն, հանգստացանք ու գնացինք բրեյքդանսի:
Վերջում, երբ էկանք տուն, մի քիչ սպասեցինք, խաղացինք, "Դոռա"-ն Մանեի հետ նայեցինք և գնացինք մամայի հետ սարդ սարքելու: Սարդը մենք սարքեցինք ձվի տուփերից, ջրաներկից և բանից... թղթից և բամբակից, կարտոնից, թղթից... Սովորել էինք Սեդայի մոտից` Գագիկից: Վերջում մենք պարկեցինք քնելու, բարի գիշեր! :)