Sunday, October 4, 2009

ՀԱՅ ՖԵՍՏ

Պրիվետ, ես Լևոնն եմ, հիշում ե՞ք ինձ:
Հա...
Ուրեմն ես էսօր մամայիս հետ գնացել էի հանդես (Հայ Ֆեստ)... էն որ պատի վրա մուլտիկ են ցույց տալիս և կինո են ցույց տալիս ("Մոսկվա" կինոթատրոն), այ դրա դուրսը ես լսեցի "հաչա-հուչա-պաչա-հուչա"` ինչ-որ մարդիկ թատրոն էին անում (Անա Մոնրո թատրոն (Սլովենիա) - "Ոսկյա ավանակը"): Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մեծ մարդ էին սարքել րյուկզակներից: Րյուկզակների վրա բաներ էին... գրպաններ էին... ու, որ իրար կպցրեցին, դառավ մեծ մարդ :) Այ դա ինձ դուր եկավ !

Թատրոնից հետո փուչիկներն էին (Շոն Ռունի (ՄԹ, Կանադա) - "Փուչիկաստան"): Ինձ շունիկ նվիրեց փուչիկներ սարքող դյադյան, որը խոսում էր չհայերեն... ու ռուսերեն չէր` ընդամենը անգլերեն էր, իսկ ես կարող եմ հասկանամ հայերեն ու ռուսերեն: Դյադյան փուչիկներից սարքում էր օրինակ մարդ, մոտոցիկլետ, մի հատ կոկորդիլոս, մի հատ ժիռաֆ, մի հատ օձ... փուչիկով առյուծի ձայն էր հանում, հետո մեղվի ձայն էր հանում ...

Հետո ժամանակ ունեինք և մենք ադի-բուդի առանք և ես բադիկներին` ուտկաներին, տվեցի և ես կերա և ուրիշ բալիկներին տվեցի, որ բադիկներին կերակրեն: Բադիկները ինձ ոչ մի ադի-բուդի չէին թողել, էնքան էին ինձ շատ ասում, որ իրանց տայի :D

Հետո մեզնից շատ մեծ մարդկանց տեսանք, բառաբաններ էին խփում պալըչկաներով (Տրիկստեր Թատրոն (Շվեցարիա) - "Ռապսոդիա պեր գիգանտի"):


(Video by Levon)

Երկար ոտքերով մարդիկ պարում էին, երգում էին, իրար պարացնում էին, դմբո բաներ էին անում: Մի տղան իրեն երկար մազեր էր դրել ու աղջիկը քանդում էր մազերը :D Աղջիկը իրան առաջ էր գցում, տղան իրան հետ էր գցում, հետո փայտերով դրոշակները արեցին: Դրոշակը աղջկա համար դարձրեցին թագ, հետո դմբո շորեր դարձրեցին և ինչ-որ դմբո բաներ էին ցույց տալիս:

Ես Flip-ով շատ նկարել եմ:

Շատ լավ օր էր :)

No comments:

Post a Comment