Sunday, January 31, 2010

Թատրոն ու փիսիկ

Մենք էսօր գնացել ենք թատրոն: Թատրոնը Համերյա Թումանյանի (Հովհաննես Թումանյանի), չէ', Ստանիկսլակսկի (Ստանիսլավսկի):
"Теремок" հեքիաթն էր:

Առաջինը գալիս էր գորտը` գորտ Կվակուշկան, ինքը ռուսերեն էր խոսում: Ասում էր.
- Кваааа, кто в теремочке живет? Кто в хижине живет?
Հետո մտնում էր ու արդեն ինքն էր ապրում теремочек-ի մեջ: Հետո գալիս էր մկնիկը, ասում էր.
- Тук-тук-тук, тук-тук-тук, кто в теремочке живет? Кто в хижине живет?
- Я - лягушка-квакушка! А ты кто?
- Я мышка - никрушка (норушка)!
- Впустим его, ребята?
Մենք ասեցինք "Да!" և մկնիկի հետ միասին սկսեցին ապրել:
Հետո գալիսա петушок-ը, հետո գալիսա ոզնին, հետո նոր գալիսա գայլը, բայց չեն թողնում, հետո գալիսա աղվեսը, գայլի հետա փորձում, բայց չեն թողնում, որովհետև ոզնին ճիշտ էր, աղվեսը ուզում էր ուտի петушок-ին... և գայլն էլ: Հետո գայլը և աղվեսը կանչեցին արջին: Արջը խփեց տուտուզիկին գայլի, ինքը վախեցավ, գնաց, դուռը փորձեց բացել, բացեց, բայց իրան քշեցին: Գայլը գնաց ու էլ չեկավ: Հետո արջը գնաց էլ չեկավ: Իսկ աղվեսը գնաց, ուրիշ голос-ով` ձայնով, երգեց, աքլորը պարեց, հետո դուրս եկավ նորից պարեց աղվեսի հետ, աղվեսն էլ վերցնում էր իրա շարֆիկով կապում էր իրա վզին և տանում էր ու ուտելու համար իրա գազն էր պատրաստում, որ ուտեր: Հետո, մինչև ինքը սարքում էր գազը, ոզնին, գորտը և պի-պի... մուկիկը... իմացան, որ աքլորը չկա և եկան ու փրկեցին և լա~վ ապրեցի~ն:
Երբ վերջացավ թատրոնը, մենք գնացինք Գայայենց տուն: Գայան մեզ համար նոր փազլներ էր առել, փազլով խաղում էինք: Մի հատ էլ նոր գդալ, անձեռոցի~կ, պատառաքաղ ու դանակ ունեի:

Հետո Գայայենց տնից գնացինք խանութներ, որ ձվիկի տուփեր առնեինք (ձեռքի աշխատանքի համար), բայց չեղավ:

Հետո մենք գնացինք Մուշոյի տուն: Մուշոյի տնում փոքրի~կ-փոքրի~կ փիսիկ կար:

Մենք իրա հետ խաղացինք մի քիչ: Ինքը բարձրացավ диван-ի վրա, հետո մաման իրան դրեց իմ շորիկի վրա, հետո փիսիկը իմ վրայից իջավ ու գնաց Նարեի շալվարի վրա կոճակ տեսավ: Հետո նորից փախավ իմ մոտ ու մաման նորից իմ վրա դրեց: Հետո ես ձեռքս դրեցի գետնին диван-ի վրա և փիսիկը եկա~վ, ձեռք տվեց մի հատ, ձեռքս ծակեց մի քիչ, հետո իրա հետ մի քիչ թելով խաղացինք և էկանք տուն... Մուլծիկներ նայեցի~նք, конкурс-ներ նայեցի~նք, "Բարի գիշեր" նայեցի~նք և պառկեցի քնելու:

Ես էսօր սովորել եմ.
- որ թատրոն չի կարելի տանել печени-ներ և ուտելիք,
- որ չի կարելի աթոռները տենց դնել թատրոնից գնալուց, մարդկանց խանգարում է,
- որ գնում են մոտիկ, չեն գնում ուրիշ կողմեր, թե չէ մայրիկը կփնտրի և բալիկ չի ունենա, չէ՞ մամ...
- որ, երբ նկարում են, եթե թափվի ներկի ջուրը, ուրեմն պետքա քույրիկի հետ... բան անել... ներել... ինքը ների ինձ, ես էլ իրան ներեմ,
- որ փոքրիկ կոկորդիլոսները ծառի վրա են բարձրանում և ճյուղերի վրա են հանգստանում (ճիշտա ասում!!!): Դուք չգիտեի՞ք տենց բան: Գիտե'իք, ես գիտեմ...
- որ, եթե երկու հատ ջուրը իրար հետ գալիս են տեսնվում են, կպնում են իրար... տարբեր հոսանքներով...պտտվում են և դառնումա водаворот` ջրապտույտ,
- որ, եթե նկարում են, պետք է զգույշ նկարել, որ գծերից դուրս չգալ...

Դե... բարի գիշեր....

Saturday, January 23, 2010

Գիծիկ, AFC

Էսօր մենք գնացել ենք խաղերի տեղ ("AFC"): Առաջինը մենք գնացել ենք խանութների մոտով, հետո նոր աճիճաններով (աստիճաններով) բարձրացել ենք ոտքերի հետ, էտ ոտքերը կպցրած էին գետնին: Մենք աճիճաններով բարձրացանք ամենավերև, էնտեղ Մարսուպիլամիի մեքենան կար, մոտոցիկլ մեքենա կար և մի հատ էլ մեքենա: Եվ դրանք բաներ էին` խաղալիքներ էին, որի վրա պետք էր նստել և բան անել... Էնտեղ էլի ծամոններ կային... կլո~ր, մեծ ավելի կլո~ր...

Երբ մենք մտանք խաղասենյակ, էնտեղ տեղ կար, որտեղ բալիկները թռնում են, բարձրանում են, ես գնացի և խաղացի: Հետո վերջում դուրս եկա, հավիկ կերա և կերա կարտոշիկ, հետո գնացինք տուն:
Ես մուլծիկ նայեցի, մի հատ էլ կինո չնայեցի և գնացի հանվելու, որ պարկեմ: Հանվեցի, հագնվեցի, պիժաման հագա և էկա պարկելու:


Մեկ էլ էսօր Մանեի հետ գիծիկ սարքեցինք: Գիծիկը նենց լա~վն էր... սենց գիծիկ էինք սարքում դոմինոներո~~~վ, փայտիկներո~~~~վ, կլորակներո~~~~վ (Լևոնի և Մանեի սիրած զբաղմունքներից է, "մանր-մունր" խաղալիքներն ամբողջ տնով մեկ շարում են իրար ետևից, "ճանապարհներ" են սարքում և կողքերով քայլում):


Լողավազան մամայի հետ


Մենք արդեն լողի ենք գնում! Մաման արդեն սովորել է լողալ: Չի սովորել, բայց ինքը արդեն կարողացավ բասեյնում մենակ լողալ, իսկ ես էլ սըկում էի (սուզվում) առանց շունչի, մաման ինձ չէր տեսնում, ես գնում էի մամայի ոտքերից էի բռնում և բարձրանում էի, իրան գրկում էի և պաչիկ էի տալիս :) Հետո գնում էի, իջնում էի, բարձրանում էի աճիճաններով (աստիճաններով) և գնում էի, թռնում էի կալիսո (լողավազանի եզրից "калесо" էր անում ջրի մեջ): Եվ հետո լողում էի... :)


Monday, January 11, 2010

Thursday, January 7, 2010

Սահադաշտ ու քոլեջ

Ես էսօր գնացել եմ սահադաշտ առավոտը (առաջին անգամ) պապայիս, մամայիս և քույրիկիս հետ: Եվ էնտեղ` սահադաշտում, ես չմուշկով սահում էի:


Հետո գնացինք իմ քոլեջ, որտեղ մենք դաս էինք անում: Առաջինը հայերեն էինք սովորել, հայերենում սովորել ենք մենք երգել "Զանգակները": Հետո ռուսերենը եկավ, առաջինը ասեց թվերը` օրինակ ա, բ, դ, օ, ա, տ, պ... Հետո մենք իրա հետ` դասատուի հետ, սնեգավիչոկ սարքեցինք` ձնեմարդ էլի, այլ ոչ թե սնեգավիչոկ... ձնեմարդ սարքեցինք, հետո նոր մենք բոլորս մեր սնեգավիչոկները ունեինք և ես իմը բերեցի... իմը կլո~ն էր, ծաղրածու ձնեմարդ էր:

Հետո, երբ վերջացավ դասը, մենք էկանք տու~ն, օրինակ խաղերով զբաղվեցինք մամայի հե~տ, չէ՞ մամ (?!)... Հետո նայեցի առաջինը "Բարի գիշերը", հետո "Մառսուպիլամին" և էկա պարկեցի, քնեցի... պարկեցի, որ քնեմ, բայց հիմա բլոգս ասեցի ... պակա... և մի հատ էլ ուլիբչկա դիր մամ!!! :)


Tuesday, January 5, 2010

Նոր տարին Հատիսում

Մենք ուրիշ օր գնացել էինք Հատիս, բայց էսօր էկանք: Գնացել էինք Հատիս, որ նոր տարին դիմավորենք: Էնտեղ տոնածառը արդեն զարդարած էր և մենք պապայիս հետ դրսի տոնածառը գնացինք զարդարեցինք: Տոնածառը շատ մեծ էր, շա~տ մեծ, ոնց իսկական մե~ծ տոնածառ մե~ծ անտառներում :)

Նոր տարուն Ձմեռ պապիկը մեզ բերել էր նվերներ... փազլ էր բերել, ինձ մեքենա էր բերել, պլաստիլին էր բերել, գործիքներ, ռոլիկնե~ր... Ռոլիկները բացեցինք, հաքա, իջանք պադվալ, որտեղ մեր խաղալիքներն են, էնտեղ ռոլիկներ քշեցի, իսկ քույրիկս քշեց հեծանիվ: Հետո, մյուս օրը, էկանք Երևան և բոլոր բաները բերեցինք:

Ձմեռ պապիկը նվերները բերել էր Հատիս, որովհետև մենք գրել էինք իրան որտեղ ենք մենք լինելու: Նվերները դրել էր տոնածառի տակ: Երբ որ մենք իջել էինք պադվալ, էտ ժամանակ Ձմեռ պապիկը էկել էր, դրել էր ու գնացել էր: Մենք բարձրացանք ու տեսանք լիքը նվերներ: Ձմեռ պապիկը չէր մնացել, որովհետև ինքը դեռ պիտի նվերներ տաներ իմ բոլո~ր ընկերներին ... օրինակ քոլեջի, մանկապարտեզի, լողի, բրեյքդանսի, կապոեյրայի...

Հատիսում լի~քը ձյուն կար, դահուկներ էինք քշում, սահնա~կ... :)