Friday, November 5, 2010

Halloween

Բարև ձեզ,

Ես այսօր շատ վաղուց դեռ արձակուրդ եմ: Դպրոց չեմ գնում:

Դպրոցում էնքան լավ ընկերնե~ր ունե~մ... Մաթեմատիկա ենք անցնում, ապլիկացիա... արդեն լիքը սիրուն բաներ ենք սարքել :)

Ես շատ աստղեր եմ արդեն ստացել, օրինակ` մաթեմատիկայի~ց, հայերենի~ց` այբբենարանից... Ինձ շատ դուրա գալիս նկարչությունը... ու երգը...: Մենք դպրոցում ունենք պար, բայց դեռ մենակ մարզանք ենք անում, որ, երբ մի քիչ էլ մեծանանք, կսկսենք պարել, որ ընկեր Ղազարյանը հանդեսի համար մեզ բաներ սովորացնի:

Լավ չի, որ դպրոցում կռվում են ինչ-որ մեկները տղաներից! Մի օր մեր դպրոցում տենց մի հատ բան էր էղել: Դավիթը մի աղջկա ձեռքն էր կծել... չգիտեմ ինչի... երևի ինքը ասում էր, որ իրա ձեռքը չի բռնում (դպրոց մտնելուց և դուրս գալուց զույգերով շարք են կանգնում)... Իսկ Անահիտը ամեն ինչ պատմեց ընկեր Ղազարյանին և ընկեր Ղազարյանը ասեց, որ չի կարելի տենց անել, եթե անում են, աղջկան ցավացնում են... շատ... Տղաները պետք է հիշեն, որ աղջիկներին պետք է պաշտպանեն վատ բաներից, այլ ոչ թե կծեն, խփեն:

Ես գնում եմ դաշնամուրի: Ինձ դուր է գալիս, որովհետև ես սովորում եմ նվագել: Որտեղ ես նվագում եմ, այդ նույն դպրոցում սովորում եմ համ էլ սոլֆեջիո: Սովորել եմ նկարել սոլի բանալի և բոլոր նոտաները, երկրորդ օկտավայի սոլը, որ ասում էր Հասմիկ Հակոբովնան, որ ֆա-յի վերևն է գրվում:

Ես նորից գնում եմ լողի! :))) Բայց չի ստացվում էլ բռեյքդանսի գնալ :( Երբ ամառ գա, նորից երևի կգնամ, որ կարողանամ լողից հետո գնամ ու չմրսեմ... :/

Ուզում եմ մի քիչ էլ halloween-ի մասին պատմել :)
Halloween-ը նենց տոն է, որ բոլորը վախենալու կաստյումներ են հագնում և բոլորին վախեցնում են: Մարդիկ ծաղիկներ ու նկարներ են դնում մահացած մարդկանց արձանների (գերեզմանների) մոտ, եթե իրան սիրում են... Օրինակ` էրեկ մեր տան ներքևի էտաժում` հարկում մահացել է մի պապիկ, մեր տատիկը գնաց, որ ճանապարհի, որ տանեին` արձան դառնար: Հիմա ես մտածում եմ, որ մյուս անգամ, երբ գա Halloween-ը, էտ նույն բանը լինելույա իրա հետ... Իր արձանն են դնելու և, ով իրեն սիրում է, դնելու է նկարներ...
Halloween-ին բոլոր մարդիկ тыква-ներ են վերցնում, վրան դեմք կամ ведьма են կտրում և մեջը մոմ են դնում, երբ գիշերը գալիս է, բոլորը այդ тыква-ները, որ սարքել են, դնում են դրսում!

Վաղը էլի բաներ կգրենք ...