Wednesday, August 19, 2009

Կենդանիների ցուցահանդես

Այսօր գնացել ենք կենդանիների ցուցահանդես: Դեղին մե~ծ մե~ծ մե~ծ օձեր կային, փոքրիկ բալիկները (ձագերը) իրար կպած... Անակոնդա կար (չկար), իգուանա կար, կապիկներ, թութակներ... չարաճճ(ի)ություններ էին անում, մի հատը` կապույտը, չարաճճիություն արեց: Գիտե՞ք ինչ արեց. իրար հետ կռվեցին, թռավ (վանդակի մեջ չէին), պարանը շուռ տվեց, դյադյան էկավ, խփեց գլխին, "Չէ~, գնա քո տեղը կանգնի" ասեց, պարանը ուղղեց...

Էն կապիկները դմբո էին, էն սևը դմբո էր... ասե՞մ ինչի. գնացել էր կապիկը մեծ կրիայի ուտելիքն էր տարել, իրան էլ վանդակի մեջ մտցրեցին դրա համար, սկզբից վանդակում չէր (Լևոնը գնաց, կրիային շա~տ լուրջ տեղեկացրեց, որ չար կապիկն արդեն վանդակի մեջ է):

Կոկորդիլոսներ էլ կային: Կար բան... կուզնե'չիկ:
Կոկորդիլոսը ջրի մեջ էր (մտահոգ լռեց).
- Մա'մ, ինչի՞ չէր շարժվում (հարցրեց ինձ)
- Երևի հոգնած էր, հանգստանում էր...
- Հաաա~, իմացա', որովհետև ակվարիումը շա~տ փոքրիկա, դրա համար չի կարողանում շարժվի...

(ու շարունակեց) Շատ լավն էին կենդանիները...


.

Ջազ համերգ

Երեկ մենք գնացել էինք ջազ համերգի: Ֆոտո-ապառատը տարել էի: "Թեմ Ռեպորտի" ("Time Report") համերգն էր: Էնտեղ դուդուկ կար, բառաբաններ կային, "Կաքավիկ"-ն էին նվագում` "Կա-քա-վի~կ, Կա-քա-վիիի~կ նանանա~...":
Ինձ շատ դուր եկան բառաբանները. մեկը մեծ էր, ոտքով խփում էին ու դըըըը~~~մ, երկրորդն էլ փոքր էր. "էտը գռոմկը, շումնը, էտը վաբշե նե մուզիկա" սկազալ յա, բայց ինձ դուր եկավ ու շատ նկարել եմ ֆլիպով:


by Levon

Ինձ շատ դուր եկան բառաբանները, բայց դուր չեկավ, որ էտքան մարդ կար. խանգարում էին, որ նկարեմ: Երկրորդը` ես չեմ սիրում, որ թվեր են նկարած գետնին կարմիր գույնով և չեմ սիրում, որ էտքան շատ նստարաններ են լինում!

.
by Levon



by Levon



Նորից բարև ձեզ

Բարև ձեզ,

Կներեք, որ ուշ եմ գրում, մամաս շա~տ հեռու տեղ էր ու չէինք գրում:
Արդեն գրելու եմ ու շատ լա~վ բլոգ:
Օրինակ` լինում է... չէ, լավ...

:)