Sunday, January 31, 2010

Թատրոն ու փիսիկ

Մենք էսօր գնացել ենք թատրոն: Թատրոնը Համերյա Թումանյանի (Հովհաննես Թումանյանի), չէ', Ստանիկսլակսկի (Ստանիսլավսկի):
"Теремок" հեքիաթն էր:

Առաջինը գալիս էր գորտը` գորտ Կվակուշկան, ինքը ռուսերեն էր խոսում: Ասում էր.
- Кваааа, кто в теремочке живет? Кто в хижине живет?
Հետո մտնում էր ու արդեն ինքն էր ապրում теремочек-ի մեջ: Հետո գալիս էր մկնիկը, ասում էր.
- Тук-тук-тук, тук-тук-тук, кто в теремочке живет? Кто в хижине живет?
- Я - лягушка-квакушка! А ты кто?
- Я мышка - никрушка (норушка)!
- Впустим его, ребята?
Մենք ասեցինք "Да!" և մկնիկի հետ միասին սկսեցին ապրել:
Հետո գալիսա петушок-ը, հետո գալիսա ոզնին, հետո նոր գալիսա գայլը, բայց չեն թողնում, հետո գալիսա աղվեսը, գայլի հետա փորձում, բայց չեն թողնում, որովհետև ոզնին ճիշտ էր, աղվեսը ուզում էր ուտի петушок-ին... և գայլն էլ: Հետո գայլը և աղվեսը կանչեցին արջին: Արջը խփեց տուտուզիկին գայլի, ինքը վախեցավ, գնաց, դուռը փորձեց բացել, բացեց, բայց իրան քշեցին: Գայլը գնաց ու էլ չեկավ: Հետո արջը գնաց էլ չեկավ: Իսկ աղվեսը գնաց, ուրիշ голос-ով` ձայնով, երգեց, աքլորը պարեց, հետո դուրս եկավ նորից պարեց աղվեսի հետ, աղվեսն էլ վերցնում էր իրա շարֆիկով կապում էր իրա վզին և տանում էր ու ուտելու համար իրա գազն էր պատրաստում, որ ուտեր: Հետո, մինչև ինքը սարքում էր գազը, ոզնին, գորտը և պի-պի... մուկիկը... իմացան, որ աքլորը չկա և եկան ու փրկեցին և լա~վ ապրեցի~ն:
Երբ վերջացավ թատրոնը, մենք գնացինք Գայայենց տուն: Գայան մեզ համար նոր փազլներ էր առել, փազլով խաղում էինք: Մի հատ էլ նոր գդալ, անձեռոցի~կ, պատառաքաղ ու դանակ ունեի:

Հետո Գայայենց տնից գնացինք խանութներ, որ ձվիկի տուփեր առնեինք (ձեռքի աշխատանքի համար), բայց չեղավ:

Հետո մենք գնացինք Մուշոյի տուն: Մուշոյի տնում փոքրի~կ-փոքրի~կ փիսիկ կար:

Մենք իրա հետ խաղացինք մի քիչ: Ինքը բարձրացավ диван-ի վրա, հետո մաման իրան դրեց իմ շորիկի վրա, հետո փիսիկը իմ վրայից իջավ ու գնաց Նարեի շալվարի վրա կոճակ տեսավ: Հետո նորից փախավ իմ մոտ ու մաման նորից իմ վրա դրեց: Հետո ես ձեռքս դրեցի գետնին диван-ի վրա և փիսիկը եկա~վ, ձեռք տվեց մի հատ, ձեռքս ծակեց մի քիչ, հետո իրա հետ մի քիչ թելով խաղացինք և էկանք տուն... Մուլծիկներ նայեցի~նք, конкурс-ներ նայեցի~նք, "Բարի գիշեր" նայեցի~նք և պառկեցի քնելու:

Ես էսօր սովորել եմ.
- որ թատրոն չի կարելի տանել печени-ներ և ուտելիք,
- որ չի կարելի աթոռները տենց դնել թատրոնից գնալուց, մարդկանց խանգարում է,
- որ գնում են մոտիկ, չեն գնում ուրիշ կողմեր, թե չէ մայրիկը կփնտրի և բալիկ չի ունենա, չէ՞ մամ...
- որ, երբ նկարում են, եթե թափվի ներկի ջուրը, ուրեմն պետքա քույրիկի հետ... բան անել... ներել... ինքը ների ինձ, ես էլ իրան ներեմ,
- որ փոքրիկ կոկորդիլոսները ծառի վրա են բարձրանում և ճյուղերի վրա են հանգստանում (ճիշտա ասում!!!): Դուք չգիտեի՞ք տենց բան: Գիտե'իք, ես գիտեմ...
- որ, եթե երկու հատ ջուրը իրար հետ գալիս են տեսնվում են, կպնում են իրար... տարբեր հոսանքներով...պտտվում են և դառնումա водаворот` ջրապտույտ,
- որ, եթե նկարում են, պետք է զգույշ նկարել, որ գծերից դուրս չգալ...

Դե... բարի գիշեր....

2 comments:

  1. vay At', Gagikn el er erek tatron gnacel, bajc mi 2 ktoric baci ban chpatmec:) isk en nor sovorac banery de manavand kokordilosy shat lavnen :)

    ReplyDelete
  2. Sed jan, ankexc asac Levonn uzum er shat manramasn amboghj@ patmel, bayc es i vichaki chei amboghj@ grel :D
    Gagik@ angleren arden haskanuma, vor nayuma?

    Aha, kokordilosi masin miasin einq haghordum nayum, inz hamar el er "orva norutyun" :D

    ReplyDelete