Saturday, January 23, 2010

Գիծիկ, AFC

Էսօր մենք գնացել ենք խաղերի տեղ ("AFC"): Առաջինը մենք գնացել ենք խանութների մոտով, հետո նոր աճիճաններով (աստիճաններով) բարձրացել ենք ոտքերի հետ, էտ ոտքերը կպցրած էին գետնին: Մենք աճիճաններով բարձրացանք ամենավերև, էնտեղ Մարսուպիլամիի մեքենան կար, մոտոցիկլ մեքենա կար և մի հատ էլ մեքենա: Եվ դրանք բաներ էին` խաղալիքներ էին, որի վրա պետք էր նստել և բան անել... Էնտեղ էլի ծամոններ կային... կլո~ր, մեծ ավելի կլո~ր...

Երբ մենք մտանք խաղասենյակ, էնտեղ տեղ կար, որտեղ բալիկները թռնում են, բարձրանում են, ես գնացի և խաղացի: Հետո վերջում դուրս եկա, հավիկ կերա և կերա կարտոշիկ, հետո գնացինք տուն:
Ես մուլծիկ նայեցի, մի հատ էլ կինո չնայեցի և գնացի հանվելու, որ պարկեմ: Հանվեցի, հագնվեցի, պիժաման հագա և էկա պարկելու:


Մեկ էլ էսօր Մանեի հետ գիծիկ սարքեցինք: Գիծիկը նենց լա~վն էր... սենց գիծիկ էինք սարքում դոմինոներո~~~վ, փայտիկներո~~~~վ, կլորակներո~~~~վ (Լևոնի և Մանեի սիրած զբաղմունքներից է, "մանր-մունր" խաղալիքներն ամբողջ տնով մեկ շարում են իրար ետևից, "ճանապարհներ" են սարքում և կողքերով քայլում):


No comments:

Post a Comment