Monday, February 1, 2010

Սարդ

Ես էսօր առաջինը գնացել եմ լողի: Լողում նենց լավ է'ի պարապում: Ընկեր Սարգիսը նենց էր ուրախանում, որ ես համ մեջքի վրա նորմալ լողանում էի, համ փորի:
Հետո նոր, երբ վերջացավ լողը, մենք գնացինք տուն: Հանգստացանք, գնացինք քոլեջ:
Քոլեջում մենք էսօր սովորեցինք, որ երբ ասում են վա-գըր` երկու վանկից է... ցան-կա-պատ` երեք վանկից, հի-ինգ... չէ', հի'նգ` մեկ վանկից... կամ-պյու-տըր` երեք վանկից... սովորեցինք վանկարկել և էլի սովորեցինք գրել: Էսօր անցել ենք հայերենում "խ" տառը և "ու": Գրեցինք դրանք:
Հետո մենք մուլծիկ նայեցինք` այբուբենը հայերենի:
Հետո վերջացավ ու գնացինք տուն, հանգստացանք ու գնացինք բրեյքդանսի:
Վերջում, երբ էկանք տուն, մի քիչ սպասեցինք, խաղացինք, "Դոռա"-ն Մանեի հետ նայեցինք և գնացինք մամայի հետ սարդ սարքելու: Սարդը մենք սարքեցինք ձվի տուփերից, ջրաներկից և բանից... թղթից և բամբակից, կարտոնից, թղթից... Սովորել էինք Սեդայի մոտից` Գագիկից: Վերջում մենք պարկեցինք քնելու, բարի գիշեր! :)



No comments:

Post a Comment