
Նոր տարուն Ձմեռ պապիկը մեզ բերել էր նվերներ... փազլ էր բերել, ինձ մեքենա էր բերել, պլաստիլին էր բերել, գործիքներ, ռոլիկնե~ր... Ռոլիկները բացեցինք, հաքա, իջանք պադվալ, որտեղ մեր խաղալիքներն են, էնտեղ ռոլիկներ քշեցի, իսկ քույրիկս քշեց հեծանիվ: Հետո, մյուս օրը, էկանք Երևան և բոլոր բաները բերեցինք:
Ձմեռ պապիկը նվերները բերել էր Հատիս, որովհետև մենք գրել էինք իրան որտեղ ենք մենք լինելու: Նվերները դրել էր տոնածառի տակ: Երբ որ մենք իջել էինք պադվալ, էտ ժամանակ Ձմեռ պապիկը էկել էր, դրել էր ու գնացել էր: Մենք բարձրացանք ու տեսանք լիքը նվերներ: Ձմեռ պապիկը չէր մնացել, որովհետև ինքը դեռ պիտի նվերներ տաներ իմ բոլո~ր ընկերներին ... օրինակ քոլեջի, մանկապարտեզի, լողի, բրեյքդանսի, կապոեյրայի...
Հատիսում լի~քը ձյուն կար, դահուկներ էինք քշում, սահնա~կ... :)


No comments:
Post a Comment