Tuesday, March 24, 2009

Այսօր հիվանդ եմ

Բարև ձեզ,

Ես այսօր հիվանդ եմ, ջերմություն ունեմ: Կոկորդս ցավացել է, հիմա էլ է ցավում: Ես հիվանդ լինել չեմ սիրում, բայց հիվանդ ժամանակ պաղպաղակ ուտել շատ եմ սիրում (ծիծաղում է): Չեմ սիրում հիվանդ լինել, որովհետև Մանեն պարկումա վրաս ու ես հազիվ եմ իրան գրկում :) Չեմ սիրում հիվանդ լինել, սիրում եմ դրոշակ նկարել օրինակ :)

Մանկապարտեզում էլ էսօր չեմ քնել: Հետո էլ պապան շուտ եկավ ու ինձ տուն բերեց:
Համ էլ խլուրդների մասին ենք մանկապարտեզում սովորել: Խլուրդները հողի տակ են լինում: Նրանք ունենում են 4-ից 5 ձագուկ: Ծնվում են տկլոր, առանց մաշկի (երևի "մորթի", թեև չի համաձայնվում) և չեն տեսնում: Աչուկները նենց պուճու~ր են լինում, կոճակից փոքր:

Վերջ!

Հա~, մեկ էլ Սպարտակը (հորաքրոջ տղան) չղջիկներիցա վախենում :)

Այ հիմա վերջ!

2 comments:

  1. Baci droshakic, el inch es sirum nkarel?
    Lavacir!

    Anahit tetya (mamai u papai hamar Anul')

    ReplyDelete
  2. Բարև Ձեզ,

    Բացի դրոշակից սիրում եմ ծաղիկ նկարել, խնձոր, օձ: Ամենաշատը սիրում եմ նկարել ֆլոմաստերով:

    Շնորհակալություն, որ ասեցիք լավանամ:

    ReplyDelete