Wednesday, April 29, 2009

Էլի ծնունդ քոլեջում

Այսօր քոլեջում էլի ծնունդ ունեինք: Արմենի ծնունդն էր, բայց փոքրի չէ, մեծի, դեղին շորերովի` դեղին Արմենի: Տորթ էին ուտում, բայց ես չկերա, կրեմը շատ էր:
Երեխաները նենց էին աղմկում, բայց ես խելոք էի:

Մանկապարտեզում էսօր էլի շատ Խատուտիկ եմ հավաքել մամայիս ու տատիկիս համար, բայց թողեցի Գայա տատիկի տանը. մաման ասեց, որ ջրից հանենք կթոռոմեն:

2 հատ 5 եմ է ստացել էսօր. մի հատ 5+` կենտ թվերը ճիշտ եմ ասել, և 5` երգից, որովհետև "յե´-յեյե´-յեյե´"ն ("Բրեմենյան երաժիշտները" մ/ֆ-ից) բարձր եմ երգել: Երգի ժամին ես ու մի հատ աղջիկ մեր ականջները փակել էինք :)

Քոլեջից հետո ինձ Գայա տատիկը վերցրեց ու իրանց տուն տարավ: Էնտեղ իսկական ռակ եմ բռնել ձեռքով :) Բայց կապույտ ռակ չկար: Վաղը առավոտյան պիտի զանգեմ, որ հարցնեմ ոնց են ռակերը:
Իմ ու Գայա տատիկի տնկած ծաղիկն էլ գեղեցիկ աճել էր:

Հետո մաման ինձ բերեց տուն, մի քիչ խաղացի Մանեի ու Սպարտակի հետ, "Բարի գիշերը" նայեցի ու հիմա էս թելադրում եմ, որ գնամ քնեմ, իսկ մաման գրի բլոգում :) Բարի գիշեր!

4 comments:

  1. Barev Levon jan!!!
    "YE YEYE YEYE"-n misht petqa bardzr ergel:) Apres 5-erid hamar. Is Du Qoleji dasatunerin asel es blogit masin? Ha, moraca asem, vor Du iskakan heros es. Iskakan rak brnel@ etqan el hesht gorc chi. Levon jan, isk vonc en ancel loxi, breakdance-i, capoeriai dasert? Dranc masin ches grelu blogum?

    ReplyDelete
  2. Levon jan nerqevum gract chei kardacel dra hamar noric harcreci nor parapmunqnerit masin. Xostanum em hajord angam aveli ushadir klinem. De lav, Levon jan, de Qez aroxjutyan. Shut aroxjaci vor gnas u mez el patmes. PAKA!!!

    ReplyDelete
  3. Levon jan myus angam vor handipenq qez anpayman mi hat kapuyt rak kberem!
    P.S. Yes el em kapuyt rak shat sirum!

    ReplyDelete
  4. Shnorhakalutyun dzez!

    Arden aroxjanum em, erevi erkushabti kgnam.

    Eli shnorhakalutyun.

    :))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))

    ReplyDelete