Sunday, April 26, 2009

Ծիծեռնակաբերդ

Մի քանի օր առաջ` ապրիլի 24ին, մայրիկիս ու նրա ընկերների ու ընկերուհիների հետ (մայրիկս նրանց հետ աշխատում է) գնացել էի Ծիծեռնակաբերդ: Շատ ժամանակ առաջ թուրքերը շատ հայերի են սպանել` 11-ից, 12-ից, 13-ից, 14-ից շատ, համ էլ 15-ից շատ, 40-ից էլ շատ ու շա~տ-շատ: Ես Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցի` Կակաչներ ու Նարգիզներ:
Բոլորս հոգնել էինք, որովհետև շատ մարդ կար, մեզ կանգնացրել էին ու երկար սպասում էինք:

No comments:

Post a Comment