Monday, June 6, 2011

Կուս'կայիս կերակրելուց և նկարելուց


Շաբաթ օրը ես գնացել էի գազանանոց իմ Կուս'կայի մոտ: Ես Կուս'կայիս տարել էի գազար, կաղամբ և խնձոր: Երբ լամայիս վերևներից բերում էին, մամաս կտրտում էր գազարը, խնձորն ու կաղամբը և, երբ բերեցին Կուս'կային, ես ուզում էի մեր բերածն ուտացնել, բայց չկերավ, ինքն ուզում էր իրա կերն ուտել և ես իրան իրա ամանիկից ձեռքով տվեցի կտրած փշուրներով սալոման, իսկ հետո ինքը մտցրել էր իրա բերանիկը իրա ամանիկի մեջ :)


Հետո ինքը մի քանի անգամ վրաս փռշտաց, իսկ ես իրան ասեցի "առողջությու'ն, Կուս'կա" և հետո ինքը ինձ պաչիկ տվեց :) 1 հատ :) թուշիկիս :)






Սկզբից, երբ նոր էինք գնացել, գազանանոցում նկարում էին ու ուզեցին ինձ էլ նկարել իմ Կուս'կայի հետ: Ինձ խանգարում էին, չէին թողնում Կուս'կայիս սիրեմ, ուտացնեմ և տենց... Հետո, երբ սիրեցի, կերակրեցի, ես գազանանոցի աշխատողների հետ միասին Կուս'կայիս տարա վերևներ, որտեղ ինքը ապրումա: Սկզբից անցանք վայրի ձիերի մոտով: Հետո ես սպասեցի մեծ լամաների վանդակի մոտ, որովհետև հարմար կոշիկ ու շորեր չէի հագել, և մեծերի վանդակի մոտից մի հատ կազլյոնոկ եկավ և ես իրան կերակրեցի, ինքն էլ էր իմ լամայի նման աբժոռիկ :) Այծին կերակրեցի, հետո մի հատ ձյաձյա աշխատողներից ինձ կանֆետ տվեց :) Եվ գնացինք տուն...



Էտ օրի էն օրը` երեխաների պաշտպանության օրը, ես մամայիս հետ նորից գնացել էի գազանանոց: Այնտեղ նկարել էի իմ լամային իմ հետ և մի հատ նապաստակ :)


Հետո մենք գազանանոցով մի 3 շրջան պտտվել ենք և կենդանիներ եմ տեսել` վագր, առյուծ, չոռնայա պանտեռա, արջ, փիղ, ուղտայծ էլի ուրիշ, ջայլամներ, սիրամարգեր, լիքը տենց տարբեր ծիտիկներ, կոկորդիլոս, ցուլ, պոննի, մեծ ձի... գետաձի, այծ, քարայծ, աղվեսներ, գայլեր... տենց բաներ էլի... ես փոքր ժամանակ գայլերի վանդակից չէի ուզում էն կողմ գնալ, հետո ես բոլոր կենդանիների ձայները սովորեցի և հիմա իրանց լեզուն գիտեմ, գիտեմ իրանք ինչ են ասում, ինչ են անում...
:)

No comments:

Post a Comment