Առավոտյան մայրիկիս ու քույրիկիս հետ պլաստիլինով էի խաղում: Ես ձմերուկ եմ սարքել, տորթիկներ և մայրիկի վզնոցից, որը մի անգամ խմորից էի սարքել: Պլաստիլինից սարքել էի պաղպաղակ ու բոլորին շատ դուր եկավ:
Մաման էլ շատ տարբեր ուտելիքներ էր պլաստիլինից սարքել:
Մի քիչ առաջ էլ մայրիկի ու Մանեի հետ թղթերից թագեր էինք պատրաստում. ինձ համար թագավորի թագ, Մանեի համար էլ` փերիի:
Բայց այսօր հարմար բան չունենք, որ թագավորի ձեռքի փայտ ու փերիի փայտիկ սարքենք ու շորիկի համար էլ կտոր չկա հարմար:
:)



Առանց "թագավորի ձեռքի փայտի" ու "փերիի փայտիկի" էլ շատ լավ եք նայվում... ;))
ReplyDeleteՇնորհակալություն, բայց այսօր մյուս` Գայա տատիկս ինձ համար կտորից թիկնոց է կարել :)
ReplyDelete