Thursday, March 26, 2009

Ինտերնե՞տ... Բլո՞գ...

Ինտերնետն ի՞նչ է...

Ինտերնետը հրակարգիչի (համակարգչի) մեջ է լինում: Մայրիկները ինտերնետում mail են նայում, կարդում: Հայրիկներն էլ են mail նայում ու խաղ են խաղում:


Բլոգն ի՞նչ է...

Բլոգը տենց բանա, որ գրում ես, որ ուրիշ մարդիկ իմանան օրինակ դու ինչ ես արել:


:)

Տափակ մակարոն...

Մանկապարտեզում էսօր լացել եմ: Ստիպում էին մակարոն ուտեմ, ես էլ լացեցի, որովհետև մակարոնը տափակ էր :(

Հետո էլի հանդեսին էինք պատրաստվում... ես պիտի շալախո պարեմ :)

Wednesday, March 25, 2009

Տիպերով Մանեն

Բարև ձեզ,

Այսօր չեմ գնացել մանկապարտեզ, հիվանդ եմ: Առավոտվանից խաղացել եմ Մանեի հետ ու մուլծիկ եմ նայել: Ցերեկը խելոք քնել ենք, ես Մանեից ուշ եմ արթնացել:

Մինչև մամայի տուն գալը Մանեի դեմքին շատ տիպեր էի կպցրել: Մաման եկավ տեսավ ու վախեցավ:

Հետո ես փայտերի խաղով ծաղիկ էի սարքել:


Tuesday, March 24, 2009

Այսօր հիվանդ եմ

Բարև ձեզ,

Ես այսօր հիվանդ եմ, ջերմություն ունեմ: Կոկորդս ցավացել է, հիմա էլ է ցավում: Ես հիվանդ լինել չեմ սիրում, բայց հիվանդ ժամանակ պաղպաղակ ուտել շատ եմ սիրում (ծիծաղում է): Չեմ սիրում հիվանդ լինել, որովհետև Մանեն պարկումա վրաս ու ես հազիվ եմ իրան գրկում :) Չեմ սիրում հիվանդ լինել, սիրում եմ դրոշակ նկարել օրինակ :)

Մանկապարտեզում էլ էսօր չեմ քնել: Հետո էլ պապան շուտ եկավ ու ինձ տուն բերեց:
Համ էլ խլուրդների մասին ենք մանկապարտեզում սովորել: Խլուրդները հողի տակ են լինում: Նրանք ունենում են 4-ից 5 ձագուկ: Ծնվում են տկլոր, առանց մաշկի (երևի "մորթի", թեև չի համաձայնվում) և չեն տեսնում: Աչուկները նենց պուճու~ր են լինում, կոճակից փոքր:

Վերջ!

Հա~, մեկ էլ Սպարտակը (հորաքրոջ տղան) չղջիկներիցա վախենում :)

Այ հիմա վերջ!

Thursday, March 19, 2009

Ինեսսայի ծնունդը

Այսօր մանկապարտեզում Ինեսսայի ծնունդը նշեցինք:
Ես առավոտյան Ինեսսային շնորհավորեցի ու դեմքի ներկեր ու գիրք նվիրեցի, նա էլ ինձ "շնորհակալություն" ասեց:
Նորից հյուր էին եկել կանաչ շորով ծաղրածուն, որ երկար թևեր ունի, և Միկի Մաուսը, բայց մեջը մարդ էր:
Տորթը շատ գեղեցիկ էր, մեջը տիկնիկ էր, տորթն էլ ոնց-որ շորը լիներ:
Ինեսսան գլխին թագուհու թագ էր դրել, շատ գեղեցիկ էր:
Վերջում բոլորս կինդեռ-ձվիկներ, շվիկներ ու գլխարկներ ստացանք:
Ամեն ինչ շատ լավ անցավ :)

Wednesday, March 18, 2009

Տիկնիկային տաթրոն մանկապարտեզում

Բարև ձեզ,

Նորից ես եմ :) Շատ վաղվանից (վաղուցվանից) չեմ գրել, որովհետև չէի կարող:
Այսօր պատմելու բան ունեմ: Մեր մանկապարտեզ այսօր Բուրատինոն, Կռաբաս-Բառաբասը (Կարաբաս-Բարաբաս), մեկ էլ աղվեսն ու փիսոն ու մի պապիկ էին եկել: Աղվեսն ու կատուն խաբեցին Բուրատինոին, ասեցին "Քո ոսկիները լցրու փոսի մեջ` մեծ ծառ դուրս կգա", բայց խաբեցին ու ծառ դուրս չեկավ:
Ակռաբատի (Կարաբաս-Բարաբաս) մորուքն էլ շատ երկար էր ու դրա համար փաթաթվել էր ծառին: Հետո նրան պարժեցին, որովհետև նա չար էր:

Այսօր մեր խմբի Ինեսսայի ծնունդն էր, բայց էս թատրոնի պատճառով չկարողացանք նշել: Վաղն ենք անելու:

Էսօր համ էլ կառատե ունեինք, դա էլ չարեցինք, որտև ընկեր Վահանը ուշացել էր :(

Մի քանի հատ էլ նոր նկար ունեմ :) Հես են.



Իսկ էս նկարներում ձեռքի աշխատանք եմ անում.




Ստացվեց սենց բան.


Հետո Մանեի հետ ջրաներկով էինք նկարում.


Ու ինձ մոտ սենց նկար ստացվեց.



Վերջ :)

Sunday, March 8, 2009

Շնորհավոր բոլորիդ մարտի 8-ը!




Այսօր ես շնորհավորում եմ բոլոր աղջիկներին մարտի 8-ի համար: Մարտի 8-ը մայրիկների և կանանցների տոնն է:
Ես մայրիկիս համար երեկ մանկապարտեզից բացիկ եմ բերել, որի վրա նկարել էի մայրիկիս: Իսկ տուն գալուց տատիկի հետ մայրիկիս համար Նարգիզ ծաղիկներ առանք: Մայրիկիս շատ դուր եկան:














Մայրիկս էլ այսօր ֆոկուս-մոկուս է արել... տաք ջուրը լցրել ենք սև բաժակի մեջ, որ մայրիկս տատիկիս էր նվիրել, ու բաժակի վրա կամաց-կամաց իմ ու Մանեի նկարներն էին հայտնվում :)