Պատասխան` էլեմենտ :)
Monday, November 30, 2009
Հանելուկ
Այն ի՞նչն է, այն ի՞նչը, որ չունի գլուխ, ձեռքեր, փոր, ոտքեր չունի, բայց կարողանում է ամեն ինչ անել!!!!!!
Tuesday, November 24, 2009
Monday, November 16, 2009
Պատրաստվում ենք հանդեսի
Էսօր քոլեջի օրն էր:
Քոլեջում արդեն պատրաստվում ենք հանդեսի: Դավիթին տվել են ռնգեղջյուրի դերը: Առաջինը ռնգեղջյուրն է սկսում: Ես վագրն եմ լինելու, գալու եմ, ոտանավորներս եմ ասելու, հետո նոր ռնգեղջյուրը նորից գալիսա, ինձ տալիսա գլոբուսը, ես ասում եմ "շնորհակալություն" և արդեն ինքը ... բան է անում... Հետո ռնգեղջյուրը բարի փերիին է կանչում:
Tuesday, November 10, 2009
Մանեի հանդեսը
Ես էսօր առավոտյան գնացի հանդեսի` Մանեի հանդեսին: Տատիկի հետ գնացինք տիկնիկ առանք, տարանք, ճանապարհին կանգնեցինք, սպասեցինք, մաման եկավ, զանգեց պապային և հետո գնացինք Մանեի մոտ: Գոգոն, մաման և բոլորը նստեցին, հարմար չէր ինձ, ես գնացի առաջ, առաջում նայեցի, էնքան լավ էի տեսնում և լավ էր նայում, էնքան լավ էր Մանեն արտասանում, ես էլ եմ կարողանում հիմա էտ ոտանավորը ասեմ.
"Կռունկները կռկռանթևին տվին ու թռան,
դեպի հարավ ձգվեցին,
կռկռացին, երգեցին"



Տանը Նարեի հետ խաղացինք, հետո Մանեն պիտի քներ, ես հավաքում էի` ընդամենը ես: Հետո Մանեին ասեցի "հանվիր", ինքը չհանվեց, ես էնքան ասեցի "հանվիր" և ես հանեցի ռետուզը, նույնիսկ տաբատը, վերևի շորը, հետո նոր պարկեցինք: Ես Մանեի համար կարդացի երգով ռուսերեն պապիկի, տատիկի, մուկիկի և հավիկի և իսկական ֆոկուս ուժեղ ձու, որը չէր կարողանում կոտրվել: Հետո էլի էնքան հեքիաթ պատմեցի և երգեցի, Մանեն չքնեց, հագնվեց:
Ես մի քիչ մնացի տանը, հետո մուլտիկ էի նայում, անջատեցինք և Գոգոյի ու Մանեի հետ գնացինք capoeira-յի: Երբ պարապում էինք, ինչ որ բան էինք սովորում, ես անում էի: Հետո, որ կռվելու մասն էր լինում, սկզբում իմ ընկերն էր լինում, հետու մյուսը ու իմ հերթն էր լինում: Ես գնացի մոտիկ, քայլեցի կողք-կողք, քայլեցի առաջ, զգու~յշ, դանդա~ղ խփեցի ոտքով, կպա ոտքով իրա ձեռքին, հետո նոր ինքը ինձ խփեց, ոտքիս հետևը էնքան ցավա~ց...
Իսկ երբ Նարեն էր եկել, ես իրան ասեցի փազլ խաղանք, ինքը չուզեց, ինքը մեզ համար բաներ էր բերել, մենք խաղացինք, հետո ես իրան բաներ ցույց տվեցի, էնքան լավ բաներ արեցի~նք...
Սկազկի կանեց :)Saturday, November 7, 2009
Exotarium
Էսօր էլի գնացել էինք կենդանիների ցուցահանդես: Էնտեղ էնքա~ն կոկորդիլոսներ կային... մեկը վերևից ընկավ ջրի մեջ, հետո գլուխը բարձրացրեց... Հետո գնացի սկյուռիկներին տեսա, թութակների~ն... տակ նե պոսլուշնիյ բիլ էտըտ թութակ... երբ որ իրանց պապան նկարում էր, ես արագ փախնում էի մամայի մոտ, որ չբռնեն ինձ, հետո արագ-արագ անցնում էի էլի պապայի մոտ :)


Հետո վերջում գնացինք մի հատ Հնդկաստանի օձի հետ նկարվեցինք` մոխրագույն էր, մի քիչ էլ սև էր... Ես շա~տ վաղուց էի ուզում նկարվել իր հետ:
Նենց ծա~նր էր! Վտանգավոր էր բայց! Սկզբից օձը գլուխը բարձրացրեց, լեզուն հանե~ց ու պտտվեց հենց պապայի մոտ, բայց չկծեց!




Ես կենդանիներ շատ եմ սիրում :)
Tuesday, November 3, 2009
Capoeira
Ես էսօր նորից գնացի capoeira-յի (չէր գնում վաղուց) և նենց մի հատ բան սովորացրեցին... վերկանում էի պտտվելով, բարձրանում էի այ սենց պտտվելով, սե~նց արեցի պտու~յտ, ոտքը առաջ! Եվ ինձ դուր եկավ! Երկու հոգի էինք էսօր` ես և իմ ընկերը... և դասատուն: Ինձ ցույց տվեց ոնց կարելիա մոստ իջած ոտքը բարձրացնել...
Կառատեն չի կարող անի նենց բան, ոնց capoeira-ն: Եվ capoeira-ն երաժշտությունովա:
Հետո գնացի էնտեղից խաղասենյակ: Ինչ-որ մեկի հետ խաղացի և ընկեր դարձանք, բայց անունը չեմ հիշում: Ես կամուրդ էի (կամուրջ) սարքում, փիղ, ուրիշ բան, ինքը ինձ օգնեց: Ինքը կուբիկներով բասեյն էր սարքել... Լավ էր :)
Կառատեն չի կարող անի նենց բան, ոնց capoeira-ն: Եվ capoeira-ն երաժշտությունովա:
Հետո գնացի էնտեղից խաղասենյակ: Ինչ-որ մեկի հետ խաղացի և ընկեր դարձանք, բայց անունը չեմ հիշում: Ես կամուրդ էի (կամուրջ) սարքում, փիղ, ուրիշ բան, ինքը ինձ օգնեց: Ինքը կուբիկներով բասեյն էր սարքել... Լավ էր :)
Չիպոլինո

Հետո Չիպոլինոն բոլոր ընկերներին փրկեց, բայց իրան բռնեցին տարան բանտ: Իր ընկերները հավաքվեցին, թնդանոթը բոոոոոո~մփ... հենց պոմիդորի ու լիմոնի վրա... ձայն եղավ ուժեղ ու պոմիդորը դարձավ իսկական պոմիդոր, լիմոնը` իսկական լիմոն: Չիպոլինոյին ազատեցին!
Նե~նց լավն էր բալետը !!! Լավ էին շատ պարում: Ծաղիկներ էին գալի~ս, բզեզներ էին գալի~ս, թիթեռնե~ր... :))) Լավ էր շատ!
Subscribe to:
Posts (Atom)