
Երեկ կիրակի էր:
Առավոտյան Մանեի հետ գնացինք Գայա տատիկենց տուն:
Գայան էր տանը, Նարեն ու Նունեն
(մորաքույրները): Մանեն վախենում էր իրենց
(Նարեի և Նունեի) մոտ գնալ. գլուխները մտցրել էին վերմակի տակ, մի անգամ բացեցին` վեր թռավ :D
Հետո Նարեի հետ պիցա կերա ու պախկվոցի խաղացինք: Նարեն ինձ չգտավ, ես հաղթեցի. խողանոցի
(խոհանոցի) գետնում
(հատակին) էի թաքնվել` բազմոցի տակ: Մի երկու անգամ ինձ չգտան ու ես հաղթեցի:
Նարեի, Նունեի ու Մանեի հետ իջել էինք բակ: Հետո, իրեն, որ Բիլի էի ասում, էտ մարդն էր եկել, անունը Դավիթ էր, Նարեի հետ է աշխատում: Միասին քարերը շարում էինք, Լևոն էինք գրում:

Նարեից ապարատը վերցրեցի ու չխկ նկարեցի~ լիքը :) էնքան բա~ն եմ նկարե~լ :)
Գունավոր կավիճներով ենք նկարել, դա էլ եմ նկարել :)
Photo by Levon Փչփջակ էինք անում
(мыльные пузыри) բակում :)

Շատ լավ էր, լավ խաղացինք, Մանեին էլ հետևում էի, ինքը չար չի մնացել:
Բակից գնացինք տուն, հետո մաման ու պապան եկան, ինձ ու Մանեին վերցրեցին ու տարան սրճարան: Սրճարանում մամայի ու պապայի ընկերները մեզ էին սպասում:
Էնտեղից բոլորով գնացինք կարուսել: Վաաա~յ, էտ ինչ ծիծաղելի է~ր, պապայի հետ նստեցի մի ծիծաղելի բան
(“Горки”) :D : Մենակ դա չեմ կարող, բայց պապայիս հետ նստեցի, նեեեե~նց վախենալու էր: Թեք էր ու դռռռռ~ սենց գնում էր ու նեեե~նց արա~գ :)
Հետո մենակ “Дракон”ն եմ նստել, իսկ Մանեի հետ ինքնաթիռն ենք նստել: Մանեն առաջինը ամենավերևը բարձրացավ: Չէի կարողանում իր հետևից հասնել, նե~նց արագ էր :) Հետո միասին գնացք նստեցինք. իրար կողք:
Իսկ էն ա~մենասկզբից պապայի հետ մեքենաները նստեցինք. գնում էինք, խփում էինք, գնում էինք, խփում էինք, փախնում էինք բոլորից :D
Այգուց հետո գնացինք սրճարան, որտեղ ես մտա մանկական սենյակ, իսկ Մանեին չթողեցին: Այնտեղ մեկի հետ մրցում էի: Ինձ մի հատ էր մնացել, որ հաղթեմ: Արագ էի սղում ու հաղթեցի: Էնքան շատ արագ էի պտտվում :) գնում էի վերև, իջնում էի, էլի բարձրանում էի ու սղում էի:
Էնտեղից բոլորով գնացինք Սեդայենց տուն:
Ռուբոշը արդեն շա~տ մեծ էր է, մենակ էր քայլում :)

Ես “Էէէէէէէէէէէէէյյյյ” էի անում, ինքը վազում էր, ծիծաղելով անցքից մտնում էի իր մահճակալը :) Ես էլ կոշիկներս չեի հանել, մահճակալի մեջ չէի մտնում, անցքից նայում էի:
Անընդհատ մամայենց մոտ էինք վազում, իրենք ռակ էին ուտում: Ես ռակ բռնել եմ ու նկարել եմ :)
Մի չարիկ կանաչ ռակ բարի ռակի ոտքից էր բռնել, խեղճիկի… բայց հետո թողեց: Հետո ռակերին եփեցին ու ես հետո կարմիր ռակ բռնեցի:

Տուն շատ ուշ եկանք ու շուտ քնեցինք:
Երեկվա oրս անցավ շատ լավ :)))))))):)