Thursday, March 26, 2009

Ինտերնե՞տ... Բլո՞գ...

Ինտերնետն ի՞նչ է...

Ինտերնետը հրակարգիչի (համակարգչի) մեջ է լինում: Մայրիկները ինտերնետում mail են նայում, կարդում: Հայրիկներն էլ են mail նայում ու խաղ են խաղում:


Բլոգն ի՞նչ է...

Բլոգը տենց բանա, որ գրում ես, որ ուրիշ մարդիկ իմանան օրինակ դու ինչ ես արել:


:)

Տափակ մակարոն...

Մանկապարտեզում էսօր լացել եմ: Ստիպում էին մակարոն ուտեմ, ես էլ լացեցի, որովհետև մակարոնը տափակ էր :(

Հետո էլի հանդեսին էինք պատրաստվում... ես պիտի շալախո պարեմ :)

Wednesday, March 25, 2009

Տիպերով Մանեն

Բարև ձեզ,

Այսօր չեմ գնացել մանկապարտեզ, հիվանդ եմ: Առավոտվանից խաղացել եմ Մանեի հետ ու մուլծիկ եմ նայել: Ցերեկը խելոք քնել ենք, ես Մանեից ուշ եմ արթնացել:

Մինչև մամայի տուն գալը Մանեի դեմքին շատ տիպեր էի կպցրել: Մաման եկավ տեսավ ու վախեցավ:

Հետո ես փայտերի խաղով ծաղիկ էի սարքել:


Tuesday, March 24, 2009

Այսօր հիվանդ եմ

Բարև ձեզ,

Ես այսօր հիվանդ եմ, ջերմություն ունեմ: Կոկորդս ցավացել է, հիմա էլ է ցավում: Ես հիվանդ լինել չեմ սիրում, բայց հիվանդ ժամանակ պաղպաղակ ուտել շատ եմ սիրում (ծիծաղում է): Չեմ սիրում հիվանդ լինել, որովհետև Մանեն պարկումա վրաս ու ես հազիվ եմ իրան գրկում :) Չեմ սիրում հիվանդ լինել, սիրում եմ դրոշակ նկարել օրինակ :)

Մանկապարտեզում էլ էսօր չեմ քնել: Հետո էլ պապան շուտ եկավ ու ինձ տուն բերեց:
Համ էլ խլուրդների մասին ենք մանկապարտեզում սովորել: Խլուրդները հողի տակ են լինում: Նրանք ունենում են 4-ից 5 ձագուկ: Ծնվում են տկլոր, առանց մաշկի (երևի "մորթի", թեև չի համաձայնվում) և չեն տեսնում: Աչուկները նենց պուճու~ր են լինում, կոճակից փոքր:

Վերջ!

Հա~, մեկ էլ Սպարտակը (հորաքրոջ տղան) չղջիկներիցա վախենում :)

Այ հիմա վերջ!

Thursday, March 19, 2009

Ինեսսայի ծնունդը

Այսօր մանկապարտեզում Ինեսսայի ծնունդը նշեցինք:
Ես առավոտյան Ինեսսային շնորհավորեցի ու դեմքի ներկեր ու գիրք նվիրեցի, նա էլ ինձ "շնորհակալություն" ասեց:
Նորից հյուր էին եկել կանաչ շորով ծաղրածուն, որ երկար թևեր ունի, և Միկի Մաուսը, բայց մեջը մարդ էր:
Տորթը շատ գեղեցիկ էր, մեջը տիկնիկ էր, տորթն էլ ոնց-որ շորը լիներ:
Ինեսսան գլխին թագուհու թագ էր դրել, շատ գեղեցիկ էր:
Վերջում բոլորս կինդեռ-ձվիկներ, շվիկներ ու գլխարկներ ստացանք:
Ամեն ինչ շատ լավ անցավ :)

Wednesday, March 18, 2009

Տիկնիկային տաթրոն մանկապարտեզում

Բարև ձեզ,

Նորից ես եմ :) Շատ վաղվանից (վաղուցվանից) չեմ գրել, որովհետև չէի կարող:
Այսօր պատմելու բան ունեմ: Մեր մանկապարտեզ այսօր Բուրատինոն, Կռաբաս-Բառաբասը (Կարաբաս-Բարաբաս), մեկ էլ աղվեսն ու փիսոն ու մի պապիկ էին եկել: Աղվեսն ու կատուն խաբեցին Բուրատինոին, ասեցին "Քո ոսկիները լցրու փոսի մեջ` մեծ ծառ դուրս կգա", բայց խաբեցին ու ծառ դուրս չեկավ:
Ակռաբատի (Կարաբաս-Բարաբաս) մորուքն էլ շատ երկար էր ու դրա համար փաթաթվել էր ծառին: Հետո նրան պարժեցին, որովհետև նա չար էր:

Այսօր մեր խմբի Ինեսսայի ծնունդն էր, բայց էս թատրոնի պատճառով չկարողացանք նշել: Վաղն ենք անելու:

Էսօր համ էլ կառատե ունեինք, դա էլ չարեցինք, որտև ընկեր Վահանը ուշացել էր :(

Մի քանի հատ էլ նոր նկար ունեմ :) Հես են.



Իսկ էս նկարներում ձեռքի աշխատանք եմ անում.




Ստացվեց սենց բան.


Հետո Մանեի հետ ջրաներկով էինք նկարում.


Ու ինձ մոտ սենց նկար ստացվեց.



Վերջ :)

Sunday, March 8, 2009

Շնորհավոր բոլորիդ մարտի 8-ը!




Այսօր ես շնորհավորում եմ բոլոր աղջիկներին մարտի 8-ի համար: Մարտի 8-ը մայրիկների և կանանցների տոնն է:
Ես մայրիկիս համար երեկ մանկապարտեզից բացիկ եմ բերել, որի վրա նկարել էի մայրիկիս: Իսկ տուն գալուց տատիկի հետ մայրիկիս համար Նարգիզ ծաղիկներ առանք: Մայրիկիս շատ դուր եկան:














Մայրիկս էլ այսօր ֆոկուս-մոկուս է արել... տաք ջուրը լցրել ենք սև բաժակի մեջ, որ մայրիկս տատիկիս էր նվիրել, ու բաժակի վրա կամաց-կամաց իմ ու Մանեի նկարներն էին հայտնվում :)

Friday, March 6, 2009

Էսօր էլ էսպես...

Այսօր առավոտյան արթնացա, էլի գնացի մեծ սենյակում մուլտիկ նայեցի, հագնվեցի ու էլի մայրիկի հետ գնացի մանկապարտեզ: Մանկապարտեզում կուրտկաս-մուրտկաս փոխեցի, տապչիկներս փոխեցի ու Մարինեյի հետ բարձրացա վերև: Մի քիչ խաղացինք ու գնացինք մարզանք անելու: Հետո իջանք ճաշարանում սմետանա-տվորոգ կերանք ու հաց ու պանիր, հետո վերև բարձրացանք ու էլ չեմ հիշում: Բայց էսօր չեմ քնել, որովհետև չէի ուզում, բայց Հասմիկ Ռաֆայելովնան չջղայնացավ:

Օրվա վերջում եկան բոլորին տուն տարան: Տատիկս ինձ բերեց տուն ու Մանեի հետ "Բոբաստրետին" (м/ф "Боб строитель") նայեցինք: Երեկոյան մայրիկս եկավ և սկսեցինք միասին զբաղվել:
Հիմա ես թվերով նկարում եմ ու մայրիկիս պատմում եմ, թե ինչ գրի իմ բլոգում:








Thursday, March 5, 2009

Այսօր մանկապարտեզում

Առավոտյան արթնացա և գնացի մեծ սենյակ` մուլտ նայելու: Հետո մայրիկս եկավ, հագնվեցի և գնացինք մանկապարտեզ: Մանկապարտեզում սկզբից լեգոներով խաղացինք, հետո Հասմիկ Ռաֆայելովնան գիրք էր կարդում: Հետո եկան, ասեցին մարզանքի ենք գնում ու Հասմիկ Ռաֆայելովնան ասաց, որ խաղալիքները հավաքենք: Ես ասեցի "հավաքել ենք", Հասմիկ Ռաֆայելովնան ասեց "ապրես": Շարք կանգնեցինք, գնացինք մարզանք անելու, հետո գնացինք վերև, լվացվեցինք, գնացինք ճաշարան, կերանք ձու, կարագ ու հաց ու պանիր, հետո բարձրացանք վերև և նորից ասեցինք "Իմ տատիկը" ոտանավորը:

"Իմ տատին ծերացել է,
մեջքը թեքվել է այնքան,
ես ասում եմ տատիկին.
"Մի մտածիր տատիկ ջան,
կմեծանամ ես շուտով եվ օդաչու կլինեմ,
ուր գնում ես դու ոտքով ինքնաթիռով կտանեմ:""



"Կապույտ գլխով, կանաչ ոտքով
ես ծաղիկ եմ անուշ հոտով,
թեև տունկս փոքրիկ
ցած արոտներում միշտ թակացած,
երբ է փունջս երբե մի զարդ,
տեսնում է ամեն մի մարդ,
ես եմ սիրուն գարնան գուշակ,
իմ անունը Մանուշակ"


Հերիքա, գնամ հիմա մուլտիկ նայեմ...

Ու այսօր ինձ պապաս էր վերցրել մանկապարտեզից, ես ուրախացա :)

Wednesday, March 4, 2009

Ուղղակի այսօր...

Այսօր ինձ մանկապարտեզից էլի տատիկս վերցրեց Մանեի ու պապիկի հետ: Հետո, ճանապարհին կանգնեցինք, ես ու Մանեն մնացինք պապիկի հետ մեքենայում, իսկ տատիկը գնաց ինչ-որ կոշիկ առավ չգիտեմ ում համար ու եկավ: Եկանք տուն, Մանեի հետ խաղացինք, բայց Մանեն այսօր ինձ հետ ինչ-որ ուրիշ ձև էր խաղում:

Երեկոյան մայրիկս աշխատանքից տուն եկավ, պոնչիկ էր բերել... Ես պոնչիկ շատ եմ սիրում: Մանեի հետ կերանք, մի քիչ էլ թափեցինք, հետո գնացինք խաղալիքները հավաքելու, որ մայրիկի հետ "մալադեց"-ը խաղանք: Խաղացինք, այսօր էլի ես էի անընդհատ հաղթում ու շատ "մալադեց"-արևներ հավաքեցի :)


Սա հենց այդ խաղի նկարն է :)










Բայց հետո հոգնեցինք, որոշեցինք ուրիշ ինչ-որ բան խաղալ, եկանք խաղալիքների սենյակ, բայց չկարողացանք որոշել ինչ անենք ու նստեցինք, սկսեցինք սա գրել...

Արդեն ուշ է, շուտով պիտի քնենք, դրա համար գնանք մի քիչ էլ խաղանք, որ հետո "Բարի գիշերը" նայենք... "Բարի գիշեր" երկու հատ է լինում, մենք երկուսն էլ նայում ենք :)

Դե բարի գիշեր...

Ես...

Բարև ձեզ, ես Լևոնն եմ:
Ես 4 տարեկան եմ, բայց շուտով 5 կդառնամ: Ես ունեմ քույրիկ, անունը` Մանե: Մանեն 2 տարեկան է: Նա միշտ ինձ հետ խաղում է, մենք ընկերներ ենք: Մանեն էլ շուտով 4 տարեկան կդառնա:





Ես սիրում եմ մանկապարտեզ գնալ: Ես այնտեղ շատ ընկերուհիներ ունեմ` Մոնիկան, Սոնան, Մարիամիկը, Մարիաննան: Խմբում 4 տղա կա` ես, Հարութը, Սևակը, մեկ էլ Արմենը: Ես ավելի շատ աղջիկների հետ եմ խաղում` Մոնիկայի ու Կառչկայի: Խաղում ենք լեգոներով. սարքում ենք տարբեր ձևերի տներ, նվերներ, գեղեցիկ տորթեր տարբեր գույների` կապույտ, կանաչ, վարդագույն ու շագանակագույն, գազարագույն...

Հիշեցի այս ոտանավորը.

"Ես փաթիլ եմ, մի թիթեռ,
Ամպից իջա այս գիշեր,
Թևեր ունեմ ես սպիտակ,
Երեխանե'ր, ձեռք չտա'ք,
Թե ձեռքերը ինձ դիպչեն,
Թևիկներս կհալչեն:"

Այս ձմեռվա ոտանավորը նվիրում եմ ձեզ :)