Wednesday, May 9, 2012
Հավիկը, ճուտիկը և տատիկը
Նա փոքրերի համար է, իսկ ամենավերջը ծիծաղելի է :)
:)
Wednesday, November 2, 2011
Հետաքրքիր փորձ
Աշնան տոն
Thursday, September 15, 2011
Այսօր Կուսկայիս ծնունդն է
Monday, June 6, 2011
Կուս'կայիս կերակրելուց և նկարելուց
Հետո մենք գազանանոցով մի 3 շրջան պտտվել ենք և կենդանիներ եմ տեսել` վագր, առյուծ, չոռնայա պանտեռա, արջ, փիղ, ուղտայծ էլի ուրիշ, ջայլամներ, սիրամարգեր, լիքը տենց տարբեր ծիտիկներ, կոկորդիլոս, ցուլ, պոննի, մեծ ձի... գետաձի, այծ, քարայծ, աղվեսներ, գայլեր... տենց բաներ էլի... ես փոքր ժամանակ գայլերի վանդակից չէի ուզում էն կողմ գնալ, հետո ես բոլոր կենդանիների ձայները սովորեցի և հիմա իրանց լեզուն գիտեմ, գիտեմ իրանք ինչ են ասում, ինչ են անում...
Sunday, May 29, 2011
Լամա Կուս'կա
Բարև ձեզ,
Ես որոշել եմ նորից գրել այստեղ, որովհետև բան ունեմ պատմելու: Ամսի 26-ին իմ ծնունդն էր և ես շատ նվերներ ստացա: Ամենալավ նվերը գազանանոցի լաման է, որը արդեն իմն է և ես պիտի խնամեմ: Ես չգիտեի, որ ինձ լամա էին մաման ու պապան նվիրելու, առաջինը դեռ մեքենայի մեջ ինձ ասում էին, որ ինչ-որ իմ շատ սիրած տեղ ենք գնում, ես չիմացա, առաջինը ասեցի մանկական սրճարան, բայց ոչ, ասեցին, որ "Գ"-ով էր սկսվում, վերջում իմացա, որ դա գազանանոցն էր և գնացինք գազանանոց: Մինչև գնալը մաման ու պապան նորից հանելուկ ասեցին, որ "Լ"-ով էր սկսվում, հետո ասեցին 2-րդ տառը "Ա" էր, հետո ես հասկացա, որ դա ԼԱՄԱ-ն էր: Եվ հասկացա ինչու էինք գնում, քանի իմ ծնունդն էր, մայրիկս և հայրիկս ինձ նվիրել էին իսկական լամա, որին ես ինքս ուտացնելու եմ, ջուր եմ խմացնելու, սանրելու եմ, պահելու եմ, խնամելու եմ… :)
Գնացինք գազանանոց և այնտեղ շատ մարդիկ դիմավորեցին մեզ և մի մարդ` անունը Ռուբեն, ինձ տվեց սերտիֆիկատ :) Ու պատրաստել էին ինձ համար տորտիկ` վրան ելակ էր և մոմ էր 7 տարեկանի :) Ինձ ուրիշ բաներ էլ նվիրեցին գազանանոցում` գրքեր, օրացույց, դիսկեր… տոպրակի մեջ ինձ նվիրեցին:
Հետո մենք գնացինք իմ լամայի մոտ, իմ լամային փաստորեն բերել էին վերևներից… Ես լամայիս հետ ծանոթացա, պարզվեց, որ աղջիկ է լաման, ես անունը որոշում էի - որոշում էի ու որոշեցի դնել Կուս'կա. Ծանոթանալուց Կուս'կան դեմքս հոտոտում էր, քիթիկներով իրար կպնում էինք :) :) :)
Հետո, երբ բոլոր մյուս կենդանիներին էլ նայեցինք, գնացինք տուն: Գազանանոցում ես շաաաատ ուրախացա :)
Մի քիչ մնացինք տանը, հետո գնացինք մանկական սրճարան, որտեղ ինձ մոտ հյուրեր եկան: Այնտեղ էլ շատ նվերներ ստացա: Շատ լավ խաղեր խաղացինք, պարեցինք… Հետո, երբ մենք ամեն ինչ արեցինք, բերեցին տորտիկը, որի վրա պիռատներ էին, պիռատների սունդուկ էր մեջը սակռովիշաներով, պալմաներ էին, մորյա էր ալիքներով…
Ծնունդս շատ լավ անցավ և ես բոլորից շատ շնորհակալ եմ :)
Բայց իմ ընկեր Ռուբոշը ինձ նվիրել էր սքեյթ, ես ուզում էի սքեյթ, բայց չիմացա ոնց իմացան… :/ :)